ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան֊Սիսիան ավտոճանապարհին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր՝ ժամը 16։05-ի շրջանում, Ծղուկ գյուղի մոտակայքում, Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 28-րդ կմ-ին բախվել են Toyota Fortuner (վարորդ՝ 49-ամյա Միհրան Գ․) և Mercedes (վարորդ՝ Աշոտ Գ․) մակնիշների ավտոմեքենաները։ ՃՏՊ-ի հետևանքով Toyota Fortuner ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևորները (9-ամյա Արմեն Գ-ն, 5-ամյա Նարեկ Գ-ն և 37-ամյա Թամարա Մ-ն) մահացել են:
Ողբերգական վթար Ծղուկում
© Sputnik / Владимир Песня
/ Մահացած երեխաները 15 և 9 տարեկան էին։ Նրանք էլ, նրանց ծնողներն էլ մահացել են տեղում։
Ողբերգական վթար Ծղուկում
© Sputnik / Евгений Одиноков
/ Տեղ հասած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս են բերել դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Ողբերգական վթար Ծղուկում
© Sputnik / Евгений Одиноков
/