ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Այսօր՝ օգոստոսի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժինն ահազանգ է ստացել, որ Ռիգայի փողոցում կրակոցներ են հնչել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
Սակայն դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ կրակոցները հնչել են ոչ թե Ռիգայի փողոցում, այլ Արաբկիր 19 հասցեում, որտեղ իրավապահները հայտնաբերել են կրակված մի քանի պարկուճներ և արնանման հետքեր:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
Լարված իրավիճակ Ախալքալաքում․ երկու հայ վիրավորվել են, չորս տուն՝ վառվել
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ նշված միջադեպի հետ կապված՝ վիրավոր կամ վիրավորներ դիմե՞լ են հիվանդանոցներ, թե՞ ոչ: