ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Ամերիկյան մեգաաստղ Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնին, իր տեսքով չի զիջում Քիմին, թեև աչքի է ընկնում շատ ավելի համեստ զգեստապահարանով և լուսանկարներով։ Քորթնին առիթը բաց չի թողնում իր գեղեցիկ ոտքերը ցուցադրելու համար: Այս անգամ նա պատահական արված լուսանկար է հրապարակել։
«Ամենաթույն մորաքույրը»․ Քիմ Քարդաշյանն ու զարմիկը խախտել են Քորթնիի սահմանած «կանոնները»
«Զարմանալի է, թե ինչեր կարելի է բերել մեր կյանք՝ ինքներս մեզ հավատալով։ Լուսանկարն արել է Մեյսոնը»,- լուսանկարին կից գրել է Քորթնթին։
Լուսանկարում երեք երեխաների մայրը կրում է սպիտակ և նարնջագույն երկար զգեստ, որի տակից երևում են նրա արևայրուք ստացած ոտքերը։
Посмотреть эту публикацию в Instagram
«Մեյսոնը հիանալի լուսանկարիչ է», «բացարձակ գեղեցկուհի», «շատ համեստ և գեղեցիկ», «ես էլ եմ նման լուսանկարիչ ուզում»,- գրել են Քորթնիի հետևորդները։
Посмотреть эту публикацию в Instagram
Նախկինում ևս Քորթնին բազմաթիվ լուսանկարներ է հրապարակել, որոնցում ցուցադրել է գեղեցիկ ոտքերը։
Посмотреть эту публикацию в Instagram
Քորթնի Քարդաշյանը Քարդաշյան քույրերից ավագն է՝ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի և մեդիամենեջեր Քրիս Ջենների դուստրը: 2007 թվականից ի վեր Քարդաշյանները հայտնի են դարձել իրենց «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի շնորհիվ: Քորթնին երեք երեխա ունի՝ 11-ամյա Մեյսոնը, 8-ամյա Պենելոպան և 6-ամյա Ռեյնը: