ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի հարձակվող, «Լեգալ Սպորտ» ֆուտբոլային գործակալության անդամ Արմեն Հովհաննիսյանը կարիերան կշարունակի Սլովակիայի առաջնության բարձրագույն լիգայում։ Տեղեկությունը հրապարակվել է «Լեգալ Սպորտի» Facebook-յան էջում։
Հովհաննիսյանը կխաղա «Նիտրա» ակումբի կազմում։
Ֆանտաստիկ մեկնարկ, ցավոտ հիասթափություն. ինչու է 33–ամյա «ոսկե տղան» հեռանում խաղադաշտից
«Լավագույնն ենք մաղթում Արմենին և ցանկանում նորանոր հաջողություններ։ Дерзай, Արմ ջան», - նշված է գործակալության էջում։
«Լեգալ Սպորտը» վստահ է, որ ֆուտբոլիստը հերթական ձեռքբերումները կգրանցի, ինչը նաև մեծապես կնպաստի հայկական ֆուտբոլի զարգացմանը։