ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեայի կենտրոնի կողմից, առաջին հերթին կներարկվի երկրի բուժաշխատողներին ու տարեց մարդկանց։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ առողջապահության նախարարի տեղակալ Օլեգ Գրիդնևը։
«Գամալեայի կենտրոնի մշակած պատվաստանյութի գրանցումը տեղի կունենա օգոստոսի 12-ին։ Այժմ վերջին՝ երրորդ փուլն է ընթանում։ Դրա փորձարկումներն են իրականացվում, դա շատ կարևոր է։ Մենք պետք է հասկանանք, որ պատվաստանյութը պետք է անվտանգ լինի։ Նախևառաջ կպատվաստվեն բուժաշխատողներն ու տարեց մարդիկ», - լրագրողներին ասել է Գրիդնևը Ուֆայում ուռուցքաբանական կենտրոնի բացման ժամանակ։
Նա նշել է, որ պատվաստանյութի արդյունավետությունը հնարավոր կլինի գնահատել, երբ պոպուլյացիոն իմունիտետ ձևավորվի։
Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնում մշակված պատվաստանյութի փորձարկումները Սևչևի համալսարանում սկսվել են հուլիսի 18-ին։
Ռուսաստանի ՊՆ-ում ներկայացրել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման արդյունքները
38 կամավորի մասնակցությամբ հետազոտության ընթացքում պատվաստանյութի անվտանգությունը հաստատվել է։ Նշվում էր, որ պատվաստանյութի փորձարկումների բոլոր մասնակիցների մոտ վարակի դեմ իմունիտետ է ձևավորվել։ Կամավորների առաջին խմբին դուրս են գրել հուլիսի 15-ին, երկրորդ խմբին՝ 20-ին։