ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի- Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Տավուշի մարզում է։ Մարզպետարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախագահը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ուղեկցությամբ այցելել է սահմանամերձ Չինարի գյուղ, եղել դպրոցում, հանդիպել դպրոցականների հետ:
«Մարդիկ, որոնք այստեղ են ապրում, շատ ավելի խորն են, ավելի հանգիստ են, ավելի բնական են, քան մեզնից շատերը»,- սահմանապահ տավուշցիների մասին ասել է նախագահը:
Բնակիչները շտապում են. ինչքան է գնահատվել Տավուշի հրետակոծված բնակավայրերի վերականգնումը
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Փլուզված տանիք, «մաղ» դարձած պատ. Չինարիում ավերվել են հացի փուռն ու հարակից տունը
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։ Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով շուրջ 100 շենք-շինություններ են սկսել։ Դրանց վերականգնման աշխատանքները սկսվել են անմիջապես հրետակոծությունից հետո։
Ապրել ենք ուզում, բայց չեն թողնում. կյանքը Ադրբեջանին սահմանակից գյուղերում. լուսանկարներ