ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության նոր պետ է նշանակվել Աշոտ Զաքարյանը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Ռազմական ոստիկանության ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել 2020 թվականի փետրվարից՝ երկրի զինված ուժերում ոչ մարտական կորուստների մի շարք դեպքերի ֆոնին գերատեսչության նախկին ղեկավար Արթուր Բաղդասարյանի աշխատանքից ազատվելուց հետո:
Տարեսկզբին ԶՈւ շարքերում ոչ մարտական պայմաններում մահացել էր ավելի քան մեկ տասնյակ զինծառայող:
Նշենք, որ 2015թ–ի մարտի 30-ին Աշոտ Զաքարյանը նշանակվել էր Սիսիանի ռազմական ոստիկանության պետ:
Նախկինում զբաղեցրել է Գյումրու ռազմական ոստիկանության պետի պաշտոնը։ Գնդապետ է:
ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանը` գեներալ-մայոր. ՀՀ նախագահը կոչումներ է շնորհել