ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Հայկ Մհրյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաժշինյանի առաջարկությունը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Ըստ հրամանագրի` Հայկ Մհրյանն ազատվել է նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից:
Հիշեցնենք` Հայկ Մհրյանը ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում նշանակվել էր այս տարվա հունվարի 29-ին: