ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Հայաստանում ՌԴ դեսպանատունը հրապարակել է Երևանից դեպի ՌԴ տարբեր քաղաքներ առաջիկայում կազմակերպվող չվերթերի ժամանակացույցը։
«Թռիչքներից օգտվելու իրավունք կունենան միայն ՌԴ–ում բնակության իրավունք ունեցող անձինք»,– նշված է Facebook–ում դեսպանատան պաշտոնական էջում։
Առաջիկա օրերին ՌԴ-ից միանգամից 3 չարտերային չվերթ կիրականացվի
Առաջիկա օրերի ընթացքում կազմակերպվող չվերթերը հետևյալն են՝ օգոստոսի 11–ին, 18-ին ու 25-ին` Երևան–Մոսկվա` տեղական ժամանակով 16:25–ին, օգոստոսի 15-ին` Երևան– Մինվոդի։ Այս չվերթի ժամանակը դեռ ճշտվում է։
Նշենք, որ օգոստոսի 6-ի տվյալներով՝ Հայաստանից ընդհանուր առմամբ ՌԴ է մեկնել 3692 անձ։
Դեսպանատունը վստահեցնում է, որ ՌԴ քաղաքացիներին երկիր վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։