Երևան, 6 Օգոստոս-Sputnik. Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 11-ի ։ Այս մասին հայտնում է Բերիայի (Հալեպի) հայ համայնքի Facebook-ի էջը:
Աղբյուրը հրապարակել է ողբերգական պատահարի զոհերի անունները ՝ Թելիա Կետիկյան-Հակոբյան, Ջեսիկա Բեզջյան, Շանթ Հակոբյան, Նիզար Նաջարյան, Անահիտ Բերբերյան, Ժակ Փարամակյան, Ալիս Պալյան-Դեղիրմեջյան, Լիզա Գավուկջյան, Կայյա Ֆուտուլյան և Վարուժան Թոսունյան: Նշվում է, որ պայթյունից տուժել են մոտ 250 հայեր։
Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով ավելի քան 100 մարդ է մահացել, ավելի քան 4 հազարը` տուժել: Ավելի վաղ նշվում էր, որ ողբերգական պայթյունից 6 հայ է մահացել, ևս հարյուրը վնասվածքներ են ստացել։
Հայաստանը Լիբանանին կարող է օգնել շարժական հիվանդանոցների տեղակայման հարցում․ Գանդահարյան
Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա:
Վերջին 40 տարվա ցնցումներից այդքան վնաս չէինք կրել, ինչքան այս պայթյունից․ Հավաթյան