ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է գրեթե 19 միլիոնի: Այս մասին հայտնում է համաշխարհային վիճակագրության Worldometer կայքը։
Օգոստոսի 6-ի դրությամբ՝ կորոնավիրուս է հայտնաբերվել 18 978 366 մարդու մոտ։ Համավարակի զոհ են դարձել 711 241-ը։
Վտանգավոր վարակի տարածման ցուցանիշներով առաջատար եռյակում են ԱՄՆ-ը, Բրազիլիան և Հնդկաստանը։
Միացյալ Նահանգներում կորոնավիրուս է հաստատվել 4 973 568 մարդու մոտ։ Մահերի թիվը 161 601 է:
Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ COVID-19-ի 2 862 761 դեպք է ախտորոշվել։ Մահացու ելքերը 97 418-ն են:
Հնդկաստանը՝ 1 964 536 վարակակրով, երրորդ տեղում է։ COVID-ի բարդացումներից այստեղ մահացել է 40 739 մարդ։
Իրավապահները տեղորոշել են կորոնավիրուսի մասին հակաքարոզչություն անողներին. Փաշինյան
Ռուսաստանը, որ երկար ժամանակ առաջին եռյակում էր, այժմ զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը. երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կազմում է 866 627, մահերինը՝ 14 490:
Վարակակիրների թվով առաջատար տասնյակում են նաև Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը, Մեքսիկան, Պերուն, Չիլին, Իսպանիան, Կոլումբիան։
Հայաստանը` 39 586 վարակակրով, 51-րդ տեղում է։
Կորոնավիրուսի հրաշքը. կեսդարյա բաժանումից հետո ԱՄՆ-ում քույրերը գտել են միմյանց
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19-ի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր երկրներին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։