Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, այսօր երեկոյան մոմավառություն է տեղի ունեցել՝ ի հիշատակ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհերի:
Հիշատակի արարողությունը կազմակերպել էին լիբանանահայ հայրենադարձները: Դրան միացել են ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ:
Բեյրութի քաղաքապետն արտասվել է, երբ խոսել է պայթյունի զոհերի մասին. տեսանյութ
Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով ավելի քան 100 մարդ է մահացել, ավելի քան 4 հազարը` տուժել: Մահացածների թվում նաև 6 հայ կա, ևս հարյուր հայեր վնասվածքներ են ստացել։
Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։
Բեյրութում սուգ է հայտարարվել:
Արմեն Սարգսյանը խոսել է Արամ Ա–ի հետ ու աջակցելու պատրաստակամություն հայտնել