00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի ևս մեկ ամսով

© Sputnik / Andranik GhazaryanЛюди в масках проходят мимо выставленных на продажу картин в Ереванском вернисаже (19 июля 2020). Еревaн
Люди в масках проходят мимо выставленных на продажу картин в Ереванском вернисаже (19 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տիգրան Ավինյանն ասաց, թե ինչ փոփոխություններ են սպասվում Հայաստանում արտակարգ դրության ռեժիմի հերթական երկարաձգման պայմաններում:

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի ևս մեկ ամսով։ 

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ մի շարք արգելքներ կմեղմացվեն։

«Մասնավորապես վերանայվելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հարցը, ապրանքների արտահանման սահմանափակումները, հանրահավաքներ անցկացնելու, հանրային միջոցառումների անցկացման հարցը։ Հստակեցվելու են նաև ՀՀ քաղաքացիների արտագնա աշխատանքի մեկնելու իրավունքի հետ կապված հարցերը»,- ասաց Ավինյանը։

Փոխվարչապետը հույս հայտեց, որ սա կլինի արտակարգ դրության վերջին երկարաձգումը, որի մասին որոշումը կկայացվի օգոստոսի 12-ին։ Դրանից հետո ԱԺ կներկայացվի արտակարգ իրավիճակներով պայմանավորված օրենքներում փոփոխություններ իրականացնելու հարցը:

Ինչ վերաբերում է կրթական համակարգին, կառավարությունն առայժմ մի քանի հնարավոր մոդելներ է քննարկում, բայց այս հարցի շուրջ վերջնական որոշում դեռ չկա:

Онлайн-брифинг по итогам заседания комендатуры (5 августа 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի յուրաքանչյուր 100 դեպքը նշանակում է 2 մահ. Արսեն Թորոսյան

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։

Եթե չլիներ «կորոնան». ինչպես թագավարակը հայերին ստիպեց գներ իջեցնել ու ճանաչել Հայաստանը

Լրահոս
0