00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Բեյրութի պայթյունն ու մեծ քաղաքականությունը. որքանով է հավանական ահաբեկչության վարկածը

© Sputnik / Andranik GhazaryanСаркис Григорян
Саркис Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արաբագետ Սարգիս Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մերձավորարևելյան գործընթացներին, որոնց էպիկենտրոնում հայտնվել է Լիբանանը, ինչպես նաև խոսել է այդ երկրին առնչվող արտաքին ու ներքին քաղաքական զարգացումներին։
Գրիգորյան. «Բեյրութում տեղի ունեցած պայթյունի մեջ ահաբեկչության հետքը քիչ հավանական է»

Արաբագետ Սարգիս Գրիգորյանի դիտարկմամբ` Լիբանանը տևական ժամանակ չկարողացավ խուսափել մերձավորարևելյան թեժ գործընթացներից, որովհետև այդ երկրի հետ կապված խնդիրներն ունեն երկար տարիների պատմություն և կապված չեն միայն «արաբական գարնան» հետ, որն իր հերթին շղթայական ռեակցիայով ազդեց արաբական աշխարհի վրա։

Дыма после взрыва в Бейруте (4 августа 2020). Ливан - Sputnik Արմենիա
Ամերիկացի գեներալները Բեյրութի պայթյունը հարձակում են որակել. Թրամփ

«Լիբանանում խնդիրները սրվեցին դեռևս քաղաքացիական պատերազմից հետո, երբ պատերազմի բովով անցած ռազմաքաղաքական էլիտաների միջև սահմանվեցին խաղի նոր կանոններ, ձևավորվեց նոր ֆինանսական ու բանկային համակարգ, որոնք մեծ հաշվով չարդարացրին հույսերը և չգերազանցեցին մինչպատերազմյան ժամանակաշրջանի արդյունքներն ու ցուցանիշները։ Թեև պատերազմն ավարտվեց, սակայն դրա ազդեցությունը տևական ժամանակ զգացվեց Լիբանանի կենսագործունեության վրա։ Խնդիրները Լիբանանին ուղեկցեցին մինչև 2008թ.–ի տնտեսական ճգնաժամը, որոնք ավելի խորացան ու սրվեցին վերջին տասնամյակում»,– նշում է արաբագետը։

Գրիգորյանի կարծիքով` Լիբանանը դարձավ մերձավորարևելյան հակասությունների ու շահերի բախման հարթակ, և վերջին տարիների սրացումների ֆոնին արաբական այդ երկրի պրոբլեմներն ավելի ցայտուն երևացին։ Արաբագետի դիտարկմամբ` դրան գումարվեց նաև ԱՄՆ–ի կողմից իրականացվող հակաիրանական քաղաքականությունը, ինչը մեկնաբանվում է Լիբանանում «Հզբոլլահի» գործունեությամբ, քանզի այդ ռազմական կառույցն արևմուտքի կոմից ընդգրկված է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ 

«Թեև շատերը հակված են այն մտքին, որ Բեյրութում տեղի ունեցած վերջին պայթյունը մեծ քանակությամբ կուտակված պայթուցիկ նյութերի անփույթ օգտագործման հետևանք էր, այդուհադերձ, որոշ կենտրոններ փորձում են տվյալ փաստն օգտագործել իրենց շահերը սպասարկելու համար։ Լիբանանն առանձնանում է նաև նրանով, որ միակ արաբական երկիրն է, որտեղ ապրում են զգալի քանակով քրիստոնյաներ, ինչի շնորհիվ գտնվում է արևմտյան խոշոր խաղացողների ուշադրության կենտրոնում»,– նշում է արաբագետը։ 

Գրիգորյանի համոզմամբ` վերջին պայթյունն ավելի է սրելու առանց այդ էլ ֆինանսատնտեսական լուրջ ճգնաժամում հայտնված Լիբանանի լարված ու խճճված ներքաղաքական կյանքը, ընդ որում` հակասություններն ավելի ցցուն երևացին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունից հետո։  

Пожарные выносят пострадавшего с места взрыва в Бейруте  - Sputnik Արմենիա
Առաջին րոպեներին կարծեցինք՝ ահաբեկչություն է. Լորիկ Սապունջյանը՝ Բեյրութի պայթյունի մասին

Անդրադառնալով դավադրությունների տեսությանը` արաբագետն ընդգծում է, որ Լիբանանն այժմ չի մտնում մասնավորապես Թուրքիայի աշխարհաքաղաքական ուղենիշների մեջ, իսկ ահա Իսրայելը թեև ավելի շահագրգռված է Լիբանանում «Հզբոլլահի» թուլացմամբ ու չեզոքացմամբ, այդուհանդերձ, տվյալ երկրների անմիջական կապը և առհասարակ ահաբեկչության հետքը վերջին պայթյունի մեջ Սարգիս Գրիգորյանը քիչ հավանական է համարում։ 

Բեյրութի քաղաքապետն արտասվել է, երբ խոսել է պայթյունի զոհերի մասին. տեսանյութ

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով ավելի քան 100 մարդ է մահացել, ավելի քան 4 հազարը` տուժել: Մահացածների թվում նաև 6 հայ կա, ևս հարյուր հայեր վնասվածքներ են ստացել։

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։

Բեյրութում սուգ է հայտարարվել:

Արմեն Սարգսյանը խոսել է Արամ Ա–ի հետ ու աջակցելու պատրաստակամություն հայտնել

Լրահոս
0