00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շրջակա միջավայրի նոր նախարարի ժառանգությունը, կամ ինչ գաղտնիք է պահված Հայաստանի աղբի տակ

© Sputnik / Aram NersesyanМусорная свалка в Нубарашене
Мусорная свалка в Нубарашене - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աղբի վերամշակման կենտրոնացված ու մեծ բիզնես ունենալու հարցն արդեն շուրջ 20 տարի ՀՀ տարբեր իշխանությունների ուշադրության կենտրոնում է: Պայմանագրեր են ստորագրվել, գումարներ հատկացվել, բայց աղբը տեղից ոչ միայն չի շարժվել, այլև ավելացել է:

Շրջակա միջավայրի նոր նախարար Ռոմանոս Պետրոսյանին ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս ՀՀ բնապահպանական այլ խնդիրների, հիշատակեց նաև հայաստանյան «աղբի անկառավարելի ծավալների» մասին: Թե որքանով նոր նախարարը կկարողանա լուծել նախորդներից իրեն ժառանգված այս խնդիրը, թերևս միայն ժամանակը ցույց կտա: Բայց «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի» նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ խնդիրը լուծելի է, և դրա վկայությունը միջազգային մեծ փորձն է: Զարգացած երկրների օրինակը ցույց է տալիս, որ աղբի վերամշակումը ոչ միայն օգտակար, այլև տնտեսապես շահավետ բիզնես է:

Դանիելյանը համոզված է, որ աղբավերամշակման խոշոր բիզնես Հայաստանում էլ կարող է գործել, բայց դրա հիմնադրման համար իշխանությունը պետք է որոշակի հարկային և այլ արտոնությունների համաձայնություն տա:

«Եթե վարչապետը փորձի հարցին այնպես մոտենալ, որ բիզնեսի համար տնտեսապես շահավետ ու հետաքրքիր լինի: Երկիրը կարող է մի փոքր տուժել, բայց սկիզբ դնել խնդրի լուծման, իսկ հետո արդեն նաև կամաց-կամաց տնտեսական խնդիրները լուծել»,- ասաց նա:

Մեկ այլ խնդիր է նաև հանրության՝ աղբ թափելու մշակույթը, և խոսքը ոչ միայն աղբը չնախատեսված վայրերում գցելու մասին է, այլև տեսակավորելու:

© Sputnik / Aram NersesyanՆուբարաշենի աղբավայր
Շրջակա միջավայրի նոր նախարարի ժառանգությունը, կամ ինչ գաղտնիք է պահված Հայաստանի աղբի տակ - Sputnik Արմենիա
Նուբարաշենի աղբավայր

Սակայն Դանիելյանի դիտարկմամբ` վերջին տարիներին նաև այս հարցում որոշակի փոփոխություն կա: Բնապահպանը մեզ հետ զրույցում նշեց, որ երբ 90-ական թվականներին իրենց կազմակերպությունը սոցիոլոգիական հետազոտություն էր անցկացրել, հարցվածների գերակշիռ մասը դեմ էր արտահայտվել աղբը տեսակավորելու գաղափարին: Իսկ վերջերս անցկացրած հետազոտությունն արդեն հակառակ պատկերն է արձանագրել:

«Պատկերացրեք՝ 95%-ը պատասխանել են՝ իհարկե կանենք: Այնպես որ բնակչությունը փոխվել է»,- ասաց նա:

Բացի այդ, Հայաստանում այսօր նաև աղբի վերամշակման որոշ փորձեր էլ են արվում, բայց փոքր մասշտաբներով: Դանիելյանն ինքը արդեն տևական ժամանակ է` տեսակավորում է տան աղբը՝ դրանից առանձնացնելով պլաստիկե շշերն ու թուղթը: Դրանց վերամշակմամբ զբաղվող ինչ-որ կազմակերպության ներկայացուցիչներ ժամանակ առ ժամանակ գալիս, տնից վերցնում են արդեն տեսակավորված աղբը:

Բայց սրանք միայն հատուկենտ դեպքեր են, որոնք ընդհանուր վիճակի վրա դեռևս որևէ ազդեցություն չեն թողնում:

«Ինչ-որ քայլեր արվում են, բայց դա շատ քիչ է, ու հիմա մեր երկրում առկա վիճակով մենք ամենահետամնաց երկրների շարքում ենք»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ Հայաստանում նաև աղբի թաքնված բիզնես է գործում: Հատկապես խոշոր աղբավայրեր այցելելու դեպքում կարելի է այնտեղ հանդիպել մարդկանց, որոնք տեղում աղբի տեսակավորմամբ են զբաղված: Նրանց առանձնացնում են վերամշակման ենթակա իրերն ու տեղավորում իրենց տրված պարկերի մեջ: Ուր է գնում այդ աղբն ու ինչ տեսքով է նորից շուկա վերադառնում, անհայտ է:

Завод по переработке использованных покрышек (31 июля 2020). Абовян - Sputnik Արմենիա
Վառելիք՝ թափոններից, կամ աղբը ոչ թե աղբանոցներում է, այլ մարդկանց գլխում

Ինչ վերաբերում է մեր երկրում աղբի վերամշակման կենտրոնացված ու մեծ բիզնես ունենալուն, այս հարցն արդեն շուրջ 20 տարի ՀՀ տարբեր իշխանությունների ուշադրության կենտրոնում է:

2000-ականների սկզբում ՀՀ կառավարությունն՝ ի դեմս բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի, նույնիսկ պայմանագիր կնքեց ճապոնական «Շիմիցու» ընկերության հետ: Նախագիծն ի սկզբանե ներկայացվեց որպես Նուբարաշենի աղբավայրին կից աղբի վերամշակման գործարանի կառուցում: Իսկ տարիներ անց պարզվեց, որ աղբն իրականում չի վերամշակվելու, այլ ընդամենը վնասազերծվելու է՝ այրվելու է դրանում առաջացող բիոգազը: Աղբավայրի տարածքում տեղադրվեցին այրման 3 թանկարժեք մխոցներ, որոնցից 2-ն այդպես էլ երբևէ չգործեցին: Աղբավայրի տարածքում առ այսօր էլ կուտակվող բիոգազի միայն 1/3-րդ մասն է այրվում:

Հրազդանն աղբի պատճառով ճահճացել է. ո՞ւմ պարտականությունն է գետը փրկելը

Նուբարաշենի փրկության հերթական ծրագիրը ներկայացվեց 2015 թ-ին, երբ բնապահպանության նախարարը այս պահին հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանն էր: 26 մլն եվրո արժողությամբ ծրագրով նախատեսվում էր Նուբարաշենի ներկայիս աղբավայրի հարակից տարածքում նոր, ժամանակակից չափանիշներին համապատասխան աղբավայր կառուցել, հնի տեղում այգի հիմնել, աղբից առաջացող բիոգազն էլ ոչ թե այրել, այլ դրանից էլեկտրաէներգիա ստանալ՝ տեղում 1 մեգավատտանոց էլեկտրակայան կառուցելով: Բայց նախկին իշխանությանը չհաջողվեց իրականացնել նաև այս ծրագիրը:

Сотрудники санитарной службы - Sputnik Արմենիա
59 տեխնիկա, 600 աղբաման է ձեռք բերվել. կառավարությունում քննարկում է տեղի ունեցել

2018թ-ին ՀՀ արդեն ներկայիս իշխանությունը հավանություն տվեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ 2015 թվականին նախորդների ստորագրված ու այդպես էլ չկատարած «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգելու առաջարկությանը:

Այս ամենի արդյունքում իրողությունն այն է, որ Նուբարաշենի աղբավայրում կուտակված աղբ այսօր էլ չի վերամշակվում, իսկ գիտական հաշվարկներով` Երևանի ամեն բնակչի հաշվով աղբավայրում տարեկան ավելանում է 0.2 տոննա աղբ կամ օրական 0.6 կգ:

Եվ սա միայն Երևանը: Մինչդեռ Հայաստանի Հանրապետության 793 համայնքներից կազմակերպված աղբահանություն է իրականացվում 45 քաղաքում և մի քանի քաղաքամերձ գյուղական բնակավայրերում, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին 1-2 կենտրոնացված աղբավայր ունի: Իսկ մնացած համայնքներում աղբը թափվում է ուր պատահի, լավագույն դեպքում այրվում է:

Գյումրիում նոր աղբավայրի կառուցման անհրաժեշտություն կա. կառավարությունում դեռ լռում են

Լրահոս
0