ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոս – Sputnik․ Ամերիկացի միլիոնատեր Իլոն Մասկի Crew Dragon տիեզերանավն ավարտել է առաջին օդաչուավոր թռիչքը դեպի Միջազգային տիեզերակայան և վերադարձել է Երկիր, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նավը վայրէջք է կատարել ջրի վրա` Ատլանտյան օվկիանոսում՝ Ֆլորիդայի ափերի մոտ։
"Thanks for flying @SpaceX."
— NASA (@NASA) August 2, 2020
📍 Current Location: Planet Earth
A 2:48pm ET, @AstroBehnken and @Astro_Doug splashed down, marking the first splashdown of an American crew spacecraft in 45 years. #LaunchAmerica pic.twitter.com/zO3KlNwxU3
Տիեզերագնացները կկարողանան դուրս գալ պարկուճից, երբ մասնագետներն այն զննեն և տախտակամած բարձրացնեն։ Անձնակազմի ելքը հետաձգվել է՝ պարկուճի մակերևույթին դիազոտի տետրաօքսիդի չափազանց բարձր քանակության պատճառով. այն մեծ ծավալների դեպքում կարող է թունավոր լինել։
Այնուհետև տիզերագնացներ Դագ Հերլին և Բոբ Բենքենը բժշկական ստուգում կանցնեն։ Նրանք հատնել են, որ իրենց լավ են զգում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է նրանց Երկիր վերադառնալու կապակցությամբ։
Իլոն Մասկի Crew Dragon-ը Միջազգային տիեզերակայանին բարեհաջող կցվել էր մայիսի 31-ին։ Տիեզերանավը թռել էր մայիսի 30-ին՝ Ֆլորիդայից, Ջոն Ֆիցջերալդ Քենեդու անվան տիեզերական կենտրոնից։
SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավը, որում գտնվում են NASA-ի երկու տիեզերագնաց, ինը տարվա ընթացքում ամերիկացիների առաջին օդաչուավոր թռիչքն է իրականացրել դեպի տիեզերք և պատմության մեջ առաջին թռիչքը, որն ամբողջությամբ նախապատրաստվել և իրականացվել է մասնավոր ընկերության կողմից։
Տիեզերական մակարո՞ն, թե՞ տիեզերանավ. արտոնություն`գոյություն չունեցող ընկերություններին