ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ոստիկանությունը 4 օրում 139 հանցագործություն է բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հուլիսի 31-ից օգոստոսի 3-ը բացահայտվել է հանցագործության 139 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 և անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Բացահայտվել են ընտանեկան բռնության 6, գողության 24 և թմրամիջոցի իրացման 9 դեպքեր։ Ամենից շատ բացահայտվել են մարմնական վնասվածք հասցնելու դեպքեր՝ 33։ Գրանցվել են նաև խարդախության, սպանության սպառնալիքի, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքեր։ Բացահայտվել է երեխայից ծնողից ապօրինի բաժանելու մեկ դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 5 հետախուզվող։ Հետախուզվողներից երկուսը կամավոր են ներկայացել ոստիկանություն։ Գրանցվել է նաև զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Չստացված գողություն Ալավերդիում․ դիմակավորված ու զինված հարձակվել են զարդերի խանութի վրա
Ոստիկանությունից նաև տեղեկացնում են, որ անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 42 պատահար. 4 մարդ մահացել է, 68-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: