ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի-Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը մարզական կարիերան կշարունակի ռուսական «Տամբովում»։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստի երկրպագուները հույս են հայտնում, որ Կարապետյանը նոր ակումբում խաղալու և ուժերը ցուցադրելու հնարավորություն կունենա։
«Կարապետյանի հետ պայքարում ես ուղղակի աչքս էի պաշտպանում». Լեոնարդո Բոնուչի
«Գոնե խաղային նորմալ ժամանակ կստանա»,« մնում է խաղացնեն, ոչ թե «զամեն» նստի»,« եթե Ռուսական պրեմիեր լիգայում է խաղալու, միանշանակ լավ է, քանի որ այնտեղ գոնե նորմալ խաղային պրակտիկա կունենա, հետո տարիքն էլ հաշվի առնելով միանշանակ դրական պետք է գնահատել այս տեղափոխությունը»,– գրել են նրանք։
Ալեքսանդր Կարապետյանը ռուսական ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր:
Մրցաշրջանի ավարտին հայ հարձակվողը հանդես է եկել ռուսական մեկ այլ ակումբում ՝ «Սոչիում»։
Նա Ռուսաստանի Պրեմյեր լիգայում անցկացրել է 21 հանդիպում ՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
Հայաստան-Իտալիա խաղի ֆանտաստիկ մեկնարկը. առաջին գոլը խփեց Ալեքսանդր Կարապետյանը
32-ամյա Ալեքսանդր Կարապետյանը «Սոչի» էր տեղափոխվել 2019 թվականի ամռանը:
Մինչև «Սոչի» տեղափոխվելը Կարապետյանը հանդես էր գալիս լյուքսեմբուրգյան «Պրոգրեսում»։