00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղողը կմնա՞ դաշտերում. խաղողագործն ու գինեգործը հայտնվել են դժվար իրավիճակում

© Sputnik / Aram NersesyanВиноград в селе Ачаджур Тавушcкой области
Виноград в селе Ачаджур Тавушcкой области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս տարի խաղողի առատ բերք ունենք, սակայն ինչպես գյուղացիները, այնպես էլ մթերող ընկերությունները մտահոգ են։ Sputnik Արմենիան զրուցել է նրանց հետ` ներկայացնելով կողմերի առաջ ծառացած խնդիրները։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի- Sputnik, Կարինե Հարությունյան․Կորոնավիրուսի հետևանքները կարծես թե նույնքան առատ են, որքան խաղողի բերքը։ Ի տարբերություն նախորդի, այս տարի բերքը բավական գոհացուցիչ է, սակայն գյուղացիները մտավախություն ունեն, որ խաղողը կարող է դաշտերում մնալ․ մթերման խնդրի առաջ հայտնվելու վտանգ կա։ Բանն այն է, որ կորոնավիրուսի հետևանքով գինու սպառումն ու արտահանումը նվազել է, ինչն էլ, բնականաբար, իր ազդեցությունը կունենա մթերման գործընթացի վրա։ Խնդիրը համակողմանի ներկայացնելու համար Sputnik Արմենիան զրուցել է ոլորտի մասնագետների, մթերող ընկերությունների և գյուղացիների հետ։

Грузовой автомобиль компании Spayka - Sputnik Արմենիա
«Սպայկան» հայտարարում է, որ 80 գյուղում մթերում չի իրականացնելու

Բերքն առատ է, բայց գյուղացին մտահոգ է. գինու տակառները դեռ չեն դատարկվել Արարատի մարզի բնակիչ, 43–ամյա Ռուբեն Կիրակոսյանն անհամբեր սպասում է` ե՞րբ մթերող ընկերությունները պայմանագիր կնքելու համար «կթակեն իրենց դռները»։

«Վարկ ենք վերցնում, հաշվարկում, թե ինչ գնով պետք է խաղողը մթերենք և սկսում աչքի լույսի պես մշակել դաշտերը, քանի որ ձմեռը հանելու ամբողջ հույսը դա է։ Բայց հիմա վիրուսն եկավ ու բոլորիս խեղճացրեց։ Հասկանում ենք, որ գինեգործների գործն էլ է կանգնել, եկամուտը շատ չէ, բայց թարսի պես` բերքն առատ է այս տարի. վախենամ` բերքը մնա այգիներում»,– ասաց Կիրակոսյանը։

Նա հույս ունի, որ գինեգործերն էլ խիղճը չեն կորցնի և «ջրի գին» չեն առաջարկի մթերման համար։ Կիրակոսյանը նշում է` 1 կգ խաղողն առնվազն 150 դրամով վաճառելու հաշվարկով է վարկ վերցրել, սակայն լուրեր են շրջանառվում, որ մթերումն իրականացնելու են ավելի ցածր գնով։

Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը ցավով արձանագրում է, որ այս տարի, նախորդ տարվա համեմատ, գինու սպառման ծավալների մոտ 50 տոկոս անկում կա, ինչը չի կարող մթերման գործընթացի վրա չազդել։ Նա համոզված է` մթերում կլինի, բերքն էլ դաշտերում չի մնա, բայց նախորդ տարվա համեմատ այս տարի խաղողն առնվազն 20 տոկոսով էժան կմթերեն։

Դեռ վաղ է խոսել մթերման խնդիրների մասին. Խաչատրյանը վստահեցնում է` զբաղվում են այդ հարցով

«Հարցն այն է, որ չունենք ազատ տարաներ, որպեսզի կարողանանք խաղող մթերել։ Բացի այդ՝ չունենք բավարար դրամական միջոցներ խաղողի դիմաց վճարելու համար։ Մյուս կողմից՝ գինու արտահանման ծավալներն էլ նվազել են 40 տոկոսով։ Չնայած այս ամենին, գինեգործն ավելի տոկուն է, վիճակը շատ ավելի բարդ է լինելու գյուղացու համար»,– նշեց Հարությունյանը` հավելելով, որ իրավիճակի ողջ ծանրությունն ընկնելու է գյուղացիների ուսերին։

Գործարանները չեն շտապում մթերման հարցում

Արարատի մարզի Տափերական համայնքի ղեկավար Կարեն Խաչատրյանը գոհ է այս տարվա բերքից. մոտավոր հաշվարկով 1 տոննա բերքի դիմաց` 1 տոննա 400կգ խաղող կհավաքի։ Տափերականում արդեն իսկ սկսվել է մթերման պայմանագրերի կնքման գործընթացը, սակայն, եթե նախորդ տարի գյուղացիները 6-7 գործարանի հետ էին պայմանագիր կնքում, այս տարի դեռ երկուսն են առաջարկ ներկայացրել։

Заместитель министра сельского хозяйства Армении Гарник Петросян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Գյուղատնտեսության աճն ու մթերման հետ կապված անորոշությունը, կամ «ճտերն աշնանն են հաշվում»

«Այս պահին միայն «Վեդի Ալկոն» և Այգեվանում գտնվող ընկերությունն են  պայմանագիր կնքում։ Բացի այդ, օրինակ, Այգեվանի գործարանը կիսով չափ նվազեցրել է պայմանագրերի քանակը։ Եթե նոր ընկերություններ չավելանան, ապա միայն այս երկու գործարանների միջոցով հնարավոր չի լինի սպառել մեր ամբողջ բերքը»,– մտահոգություն հայտնեց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝մթերվող խաղողի համար գործարանները դեռ գին չեն առաջարկել, հավանաբար, սպասում են խոշոր գործարանների գնառաջարկին։

Ըստ Երասխի գինու գործարանի տնօրեն Ռազմիկ Թևոնյանի`արդեն իսկ սկսել են պայմանագրեր կնքել Սուրենավանի, Արմաշի, Արալեզի, Նոր կյանքի, Ոսկետափի խաղողագործների հետ։ Գործարանն այս տարի պատրաստ է մթերել 300 տոննա խաղող, չնայած նախորդ տարի 1000 տոննա են մթերել։

«Խաղողագործության համար նախատեսված ծրագրերը մեծ մասամբ չեն իրականանում». Արտակ Սարգսյան

«Այս տարի գինու սպառումը քիչ է, բայց պետությունը գինեգործներին լավ առաջարկ է անում` երկու տարով առանց տոկոսի վարկեր է առաջարկում։ Հենց դրա միջոցով էլ այս տարի մթերում կիրականացնենք, հնարավոր է` 300 տոննայից ավելի էլ մթերենք»,– նշեց Թևոնյանը։

Ինչ վերաբերում է խաղողի գնին, ապա, եթե գինեգործները կարողանան պահպանել նախորդ տարվա` 1 կիլոգրամի դիմաց 140-150 դրամը, ապա Թևոնյանի բնորոշմամբ՝ «հալալ» կլինի գործարաններին։

Ուշացնո՞ւմ ենք լուծումները

ՀՀ  գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի կարծիքով՝ օր առաջ պետք է քննարկում կազմակերպել երկրի առաջին դեմքերի մակարդակով, և բոլոր հնարավոր և անհնարին միջոցներն օգտագործել, որպեսզի խաղողը չմնա դաշտում։

Жители села Агавнадзор перекрыли трассу Ереван-Мегри (12 октября 2019). Агавнадзор - Sputnik Արմենիա
Գյուղացիները փակել էին Երևան-Մեղրի ճանապարհը. պատճառը խաղողի գինն է. լուսանկարներ

«Բարոյական չի լինի, որ գյուղացին չարչարվի, բերք արտադրի ու մթերող չլինի։ Անկախ այն հանգամանքից` հնարավորությունները սուղ են, թե ոչ, խնդիրը պետք է վերջնական լուծում ստանա։ Պետք է մթերողների հետ քննարկում անել, նրանց հնարավորությունները գնահատել, խաղողի ծավալները հաշվարկել, որ պատրաստ լինեն մթերմանը»,– շեշտեց Պետրոսյանը։

Նրա դիտարկմամբ` եթե հիմա լուծումներ չգտնվեն, քննարկումներ չարվեն, ապա հետո բավականին լարված իրավիճակ կառաջանա։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանի խոսքով` նախարարությունն արդեն իսկ գինեգործների հետ քննարկում կազմակերպել է։ «Գինեգործների հետ քննարկումների ժամանակ անդրադարձ է կատարվել մթերման հարցին։ Ներկայացվել է, որ պետական աջակցության մթերման ծրագրում փոփոխություններ են արվել, որպեսզի խնդիրներից խուսափենք»,–պարզաբանեց Օհանյանը։

Կոնյակը կհամեմատվի մթերվող խաղողի հետ. ՏՄՊՊՀ–ն անբարեխղճություն է նկատում

Վերջինս հավաստիացրեց՝ առաջիկա օրերին մթերման ծրագրում նոր թարմացումներ կարվեն, ինչի մասին ավելի մանրամասն կհայտարարեն։

Իսկ թե ինչ իրավիճակ կլինի իրականում և բանը կհասնի՞ արդյոք բողոքի ակցիաներին` պարզ կլինի այս ամսվա կեսերին։ 

 

 

Լրահոս
0