ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Հայազգի մարտիկ,MMA միջին քաշային կարգում հանդես եկող Էդմեն Շահբազյանը կրել է իր կարիերայի առաջին պարտությունը։ Ինչպես հաղորդում է Championat.com-ը, UFC Fight Night-ի շրջանակում նա պարտվել է ամերիկացի Դերեկ Բրանսոնին։
Посмотреть эту публикацию в Instagram
Լաս Վեգասում կայացած խառը մենամարտերի գլխավոր մրցափուլում հանդիպել են 36-ամյա Բրանսոնն ու 22-ամյա Շահբազյանը։ 3-րդ ռաունդում մեր հայրենակիցը տեխնիկական նոկաուտով պարտվել է մրցակցին։ Սա Բրանսոնի ММА կարիերայի 22-րդ հաղթանակն է. նա ունի 7 պարտություն։ Մինչդեռ մեր հայրենակից Էդմեն Շահբազյանն առաջին անգամն էր պարտվում, նրա հաշվին կան գրանցված 11 հաղթանակներ։
Մենամարտից հետո Էդմենը գրառում է կատարել Instagram-ի իր էջում։
MMA–ի մարզիկը լուսանկար է հրապարակել. հայուհին նրա դեմքին 45 հարված է հասցրել
«Ես լավ եմ, միայն մի քանի կար է պետք։ Շնորհակալ եմ ձեր հաղորդագրությունների համար, սիրում եմ բոլորիդ»,- գրել է Էդմենն ու շնորհավորել մրցակցին հաղթանակի առթիվ։
Նա հավելել է՝ սա ընդամենը մարտական խաղ է, ու ինքն անպայման վերադառնալու է։
«Շատ եմ սիրում հայերին և կանեմ այնպես, որ նրանք հպարտանան ինձնով». Դավիթ Ռոբերտս
Նշենք, որ Էդմենը ծնվել է 1997 թվականի նոյեմբերի 20-ին Գլենդեյլում։ Պրոֆեսիոնալ մարտիկ է նաև նրա եղբայրը՝ Լեոնը։