ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր Երևան-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, որի հետևանքով մեկ մարդ է մահացել։
«Օգոստոսի 1-ին, ժամը 13։51-ին ԱԻՆ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի տեղում հերթապահություն իրականացնող փրկարարական խումբը Երևան-Շորժա ավտոճանապարհի 47-րդ կմ-ին նկատել է ՃՏՊ։ Նրանք շտապել են օգնության»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։
Նախնական տվյալների համաձայն`վթարի հետևանքով մեկ մարդ է մահացել. կա նաև մեկ տուժած։