ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Այսօր՝ օգոստոսի 1-ին, զարհուրելի սպանություն է տեղի ունեցել Երևանում` տղամարդը գլխատել է քրոջը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամեր առաջ ոստիկանության Էրեբունու բաժնի առջև ծառայության մեկնող ոստիկանները փողոցն անցնելիս նկատել են տղամարդու, որի ձեռքին ցելոֆանե տոպրակ է եղել: Դրա վրա արնանման հետքեր են եղել, և ոստիկանները մոտեցել են նրան և հարցրել, թե ինչու են տոպրակի վրա արնանման հետքեր, իսկ վերջինս պատասխանել է, թե՝ հեչ, բան է, տանում եմ, գցեմ: Ոստիկանները, կասկածելով տղամարդուն, ցելոֆանե տոպրակը բացել են և այնտեղ հայտնաբերել կանացի գլուխ»,–գրում է կայքը։
Ոստիկանները տղամարդուն անմիջապես վնասազերծել են և բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին:
Պարզվել է` տղամարդը Տավուշի մարզի բնակիչ, 58-ամյա Վահրամ Մ.-ն է։ Նա Երևանի Էրեբունի համայնքի Նոր Արեշ 11 փողոցի տներից մեկում դանակով գլխատել է քրոջը՝ 68-ամյա Մելանյա Մ.-ին:
Աբովյանում 40–ամյա տղամարդու սպանությունը բացահայտվել է. կա ձերբակալված
Փաստի առթիվ հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի` սպանության հատկանիշներով:
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը: Դեպքի վայր են տարել սպանության կասկածանքով ձերբակալվածին ու քննչական խմբի ղեկավարի մասնակցությամբ տեղի է ունենում դեպքի վայրի զննություն:
Հարսին կասկածել է, կրակել համագյուղացու վրա. լարված կրքեր Գեղարքունիքում