ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում ոռոգման համակարգի երկաթյա խողովակից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի` հուլիսի 21-ին ոստիկանության Չարենցավանի բաժին է դիմել Չարենցավան քաղաքի բնակիչ Վարդիթեր Գ-ն և հայտնել, որ ամուսինը՝ Չարենցավան քաղաքի բնակիչ, 80-ամյա Վազգեն Գ-ն, 1 օր առաջ տնից դուրս է եկել անտառ գնալու նպատակով և չի վերադարձել։
Նույն օրը մի քաղաքացի զանգել է Չարենցավանի բաժին և տեղեկացրել, որ Սևան-Երևան հիդրոկասկադի՝ Չարենցավանի զինկոմիսարիատի մոտակայքում ջրատարի հարևանությամբ, հայտնաբերել է տղամարդու հագուստ, ձեռնափայտ և անձնական որոշ իրեր։
Նշված վայր է մեկնել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը, այնուհետև հրավիրել են Վարդիթեր Գ-ին։ Նա հաստատել է, որ հագուստներն ու իրերը պատկանում են իր ամուսնուն։
Նույն օրը Վազգեն Գ-ին հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ են սկսվել։
Գլխատված դիակի հայտնաբերումից հետո քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ու արդեն դիակի ճանաչման նպատակով դիահերձարան է հրավիրվել Վարդիթեր Գ-ն։ Վերջինս իրավապահներին հայտնել է, որ նա իր ամուսինն էր։
Հիշեցնենք, որ դիակը հայտնաբերվել էր հուլիսի 28-ին։
Ինքնասպանություն Երևանում. Կիևյան կամրջից միջին տարիքի տղամարդ է նետվել