00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Նոր հավելվածը կթեթևացնի վթարների ստեղծած խցանումները, կկրճատվի կեղծ պատահարների թվաքանակը

© Sputnik / Tigran HakobyanТигран Кеян
Тигран Кеян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ավտոապահովագրողների բյուրոյի տարածած հաղորդագրությանը, որն առնչվում է բջջային հավելվածով հաշված րոպեների ընթացքում պատահարները գրանցելուն։
Քեյան. «Նոր կարգավորման հիմնական նպատակը ճանապարհային խցանումներից հնարավորիս խուսափելն»

Տեղեկատվության համաձայն` օգոստոսի 1-ից բարձրացվում է Երևան քաղաքում ASWA բջջային հավելվածի միջոցով Համաձայնեցված հայտարարագրի էլեկտրոնային լրացման եղանակով գրանցվող պատահարների դեպքում տուժողի կողմից ակնկալվող վնասի առավելագույն չափը, այսինքն` ինքնուրույն կարգավորման միջոցով հատուցվող վնասի առավելագույն չափը 100 000 դրամից բարձրացվում է մինչև 200 000 դրամ։ 

Начальник полиции Ваге Казарян на заседании по итогам первого полугодия 2020 года (31 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանում հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 6,1 տոկոսով. տեսանյութ

Տիգրան Քեյանի դիտարկմամբ` խնդիր է դրված, որ վթարների դեպքում առաջացող խցանումների հարցը հնարավորինս լուծում ստանա, որպեսզի պատահարի վայրից մեքենաները շուտ տեղափոխվեն, չսպասեն ավտոճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների ժամանմանը։ Վթարի մասնակիցներն իրենց փոխադրամիջոցը հնարավորին չափ արագ նկարեն, ֆիքսելով դիրքն ու տեղեկացնելով ապահովագրական ընկերություններին, տեղում լուծեն ընթացակարգային հարցերը։ Խոսքն այն պատահարների մասին է, երբ այլ անձանց միջամտության կարիք չկա, և ոստիկանությունը չի հաշվառելու դրանք, քանզի վարորդներն իրենք կարող են գալ համաձայնության։  

«Երկրորդ խնդիրն առնչվում է հնարավոր զեղծարարություններին, ուստի օրենքն ուժի մեջ է մտել այն պայմանով, որ ամբողջ գործընթացն իրականացվի բջջային հավելվածի միջոցով, որը տվյալ պահին առցանց տարբերակով կֆիքսի ամեն ինչ, և ապահովագրական ընկերությունում կտեսնեն պատահարի տեղանքը, մեքենաների դիրքը, այսինքն` դրանով զգալիորեն կկրճատվի կեղծ վթարների թվաքանակը»,– նշում է «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը։

Դեղատների կանաչ խաչերն այլևս չեն շփոթեցնի վարորդներին. դրանցով կզբաղվի տեսչական մարմինը

Անդրադառնալով կոնկրետ գումարի շեմի կրկնակի բարձրացմանը` Տիգրան Քեյանն ընդգծում է, որ 2019 թվականին ամսական միջին տվյալներով գրանցվում էր 4-5 հազար վթար, որի 50 տոկոսն արձանագրվում էր համաձայնեցված ընթացակարգով, երբ վթարի պատճառած գույքային վնասը գնահատվում էր մինչև 100 000 դրամ։ Հիմա այդ շեմի բարձրացման դեպքում ավելի մեծ քանակությամբ պատահարներ կարձանագրվեն համաձայնեցված ընթացակարգով։  

Քեյանի համոզմամբ` ԱՊՊԱ համակարգի ներդրումը շատ կարևոր քայլ էր, քանի որ քաղաքացիներն ազատվել են մի շարք քաշքշուկներից ու վիճաբանություններից, ու եթե կան համակարգի հետ կապված խնդիրներ, ապա դրանք, ըստ Քեյանի, պայմանավորված են մեր վարորդների անպարտաճանաչությամբ։  

Լրահոս
0