00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
24 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նոան» նոր մրցաշրջանում կհանդիպի Արարատի հետ ու կիրագործի հեռուն գնացող նպատակները

© Sputnik / Asatur YesayantsРешающий матч на титул между командами "Арарат-Армения"- "Ноа" (14 июля 2020). Еревaн
Решающий матч на титул между командами Арарат-Армения- Ноа (14 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի փոխչեմպիոն «Նոա» ակումբը պատրաստվում է նոր մրցաշրջանի մեկնարկին և հավակնոտ ծրագրերով պայքարելու է բոլոր ուղղություններով:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Այս թիմը, որը բոլորին ստիպեց խոսել իր մասին, մեկնարկեց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2019/2020 թվականների մրցաշրջանում և գրեթե մոտ էր բոլոր մրցանակները նվաճելուն: Նախ «Նոան» երկրի գավաթի հիշարժան եզրափակիչում գերլարված ու դրամատիկ պայքարում հետխաղյա 11–մետրանոց հարվածաշարով հաղթեց Երևանի «Արարատ-Արմենիային», իսկ մի քանի օր անց առաջնության վերջին ու վճռական խաղում պարտվեց նույն թիմին ՝ բավարարվելով արծաթե մեդալներով:

© Sputnik / Asatur Yesayants«Արարատ Արմենիա»–«Նոա» եզրափակիչ հանդիպում
«Նոան» նոր մրցաշրջանում կհանդիպի Արարատի հետ ու կիրագործի հեռուն գնացող նպատակները - Sputnik Արմենիա
«Արարատ Արմենիա»–«Նոա» եզրափակիչ հանդիպում

Օգոստոսին ակումբը նշելու է իր առաջին տարեդարձը, հետևաբար վերջին առաջնության մեկնարկից առաջ բոլորը հասկանում էին, որ անհնար կլինի անմիջապես հասնել բարձր նվաճումների: Բայց խնդիր կար յուրաքանչյուր խաղում ներդնել մեծ ջանքեր, որովհետև խաղացողներն ունեին լրջագույն հավակնություններ և պատրաստ էին ի ցույց դնել իրենց բոլոր հնարավորությունները: Սա դարձավ մրցաշարային աղյուսակում բարձր տեղ գրավելու և գավաթը նվաճելու գրավականը: Այդ մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ խոսեցին «Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը և մարզական տնօրեն Հայկ Հովակիմյանը:

© Sputnik / Asatur YesayantsՀայկ Հովակիմյան
«Նոան» նոր մրցաշրջանում կհանդիպի Արարատի հետ ու կիրագործի հեռուն գնացող նպատակները - Sputnik Արմենիա
Հայկ Հովակիմյան

«Տղաները շատ աշխատեցին և արդյունավետ: Նրանք նկատելիորեն առաջընթաց ունեցան: Շուտով համոզվեցինք, որ կարող ենք լինել լավագույն քառյակում և վստահաբար հավակնել գավաթը նվաճելուն», - ասում է գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը:

Ըստ նրա` թիմը լավ անցկացրեց ձմեռային մարզման հավաքները և վերջնականապես հղկեց խաղային ձեռագիրը, իսկ մրցաշրջանի միջնամասում ուժեղացավ ոչ միայն կազմի առումով, այլև մարտավարական ու ֆիզիկական պատրաստվածության տեսանկյունից: Մրցաշրջանի երկրորդ կեսը թիմը հիանալի անցկացրեց և գրանցեց յոթ անպարտելի խաղերից բաղկացած երեք սերիա։

Нападающий Химок Аршак Корян (слева) и защитник Зенита Ярослав Ракицкий в финальном матче Кубка России по футболу сезона 2019/2020 (25 июля 2020). Екатеринбург - Sputnik Արմենիա
«Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Հայաստանի հերթական առաջնությունը կսկսվի օգոստոսի կեսից, իսկ Եվրոպայի լիգայում «Նոան» կմեկնարկի ամսվա վերջին: Առաջիկա օրերին ակումբը կհայտարարի նոր ուժեղ ֆուտբոլիստներ ձեռք բերելու մասին, որոնցից մեկն ընդգրկված է Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ թիմին միացել է ազգային հավաքականի խաղացող, հայկական արմատներով կոլումբիացի Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը:

Նոր մրցաշրջանից խստացվում է լեգեոներների քանակի սահմանափակումը (2-ը` խաղադաշտում, 9-ը` հայտացուցակում), այնպես որ ակումբը որոշեց թիմի կազմում ներառել հայկական անձնագրով խաղացողների:

«Հեշտ հանդիպում չէր, բայց մենք պետք է հաղթեինք». Մխիթարյանը` «Ռոմայի» հաղթանակի մասին

«Ակումբի կառավարման գործում անտարբեր մարդիկ չկան: Մեզ մոտ հավաքել են նրանք, ովքեր էությամբ մաքսիմալիստներ են: Բժշկական անձնակազմը նույնպես կարևոր դեր է խաղացել առաջընթացում: Բարոյական և կամային որակների շնորհիվ բազմաթիվ հաղթանակներ են եղել»,- ասում է մարզական տնօրեն Հայկ Հովակիմյանը:

«Արարատ» ակումբը 2 նոր պաշտպան ունի

Ըստ նրա`կազմի համալրումից բացի, ակումբն ունի հեռանկարային ծրագրեր և ցանկանում է ստեղծել սեփական մանկապատանեկան ակադեմիան: Այդ նպատակով շուտով Հայաստան կժամանեն գերմանական հայտնի «Քյոլն» ակումբի մասնագետները, որոնց հետ հաստատվել են գործընկերային հարաբերություններ: Անդրադառնալով թիմի ապագա ծրագրերին` գլխավոր մարզիչը նշեց, որ նոր մրցաշրջանում «Նոան» կպայքարի երկրի չեմպիոնի տիտղոսի համար, կփորձի կրկին նվաճել երկրի գավաթը, իսկ Եվրոպայի լիգայում կձգտի ցատկել գլխից վեր ու հնարավորինս առաջ գնալ մրցաշարում:

© Sputnik / Asatur Yesayants«Նոա» ակումբի մարզական տնօրեն Հայկ Հովհակիմյանը և գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը
«Նոան» նոր մրցաշրջանում կհանդիպի Արարատի հետ ու կիրագործի հեռուն գնացող նպատակները - Sputnik Արմենիա
«Նոա» ակումբի մարզական տնօրեն Հայկ Հովհակիմյանը և գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը
Լրահոս
0