00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հրամանատարական հավաք Արցախում». մարտական գործողությունները կարող են տեղափոխվել Ադրբեջան

© Photo : official site of the MoD of ArtsakhПроверка подготовки командиров воинских частей Армии обороны (30 июл1 2020). Карабах
Проверка подготовки командиров воинских частей Армии обороны (30 июл1 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախում հրամանատարական հավաքի նպատակը եղել է զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների պատրաստվածությունը ստուգելը, մասնագիտական գիտելիքների մակարդակը բարձրացնելը։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակում հուլիսի 27-29-ը անց են կացվել հրամանատարական հավաքներ: Տեղեկությունը հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։

Армянский военнослужащий на боевой позиции - Sputnik Արմենիա
Տավուշի սահմանին կրակոցները չեն լռում. ՀՀ ՊՆ խոսնակը հայտնել է` ինչ է եղել գիշերը

«Հուլիսի 29-ին՝ հրամանատարական հավաքների արդյունքների ամփոփմանը ներկա է գտնվել նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Հանրապետության ղեկավարը, ողջունելով հրամանատարական հավաքի ամփոփիչ խորհրդակցության մասնակիցներին, նշել է, որ երկրի անվտանգության երաշխավոր պաշտպանության բանակը փայլուն է իրականացնում առաջադրված բոլոր մարտական խնդիրները` նպաստելով տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության պահպանմանը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հարությունյանն, անդրադառնալով հայ-ադրբեջանական պետական սահմանին Ադրբեջանի սանձազերծած սադրիչ գործողություններին և այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից հնչող սպառնալից հայտարարություններին, նշել է, որ ամեն պահի ոչ միայն պետք է պատրաստ լինել արժանի հակահարված տալու հակառակորդի սադրիչ գործողություններին, այլև, անհրաժեշտության դեպքում, մարտական գործողությունները տեղափոխել Ադրբեջանի տարածք` վստահեցնելով, որ բանակաշինությունը այսուհետ ևս լինելու է երկրի իշխանությունների գերակա առանցքը և արվելու է առավելագույնը բանակի զարգացման ու հզորացման համար:

Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը դեռ կարելի է հետ բերել. Ռոբերտ Քոչարյան

Հրամանատարական հավաքների արդյունքների ամփոփմանը ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի կողմից ի մի են բերվել արձանագրված արդյունքները, լավագույն ցուցանիշներ գրանցած մի խումբ զինվորականներ արժանացել են խրախուսման, իսկ մասնակից սպայակազմին հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ տրվել են անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ:

Джеймс Уорлик - Sputnik Արմենիա
Ուորլիքն ասել է` որ դեպքում կարող են հանդիպել Մնացականյանն ու Ադրբեջանի արտգործնախարարը

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Լրահոս
0