ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Երևանից դեպի Միներալնիե Վոդի չարտերային չվերթով հայրենիք են վերադարձել ևս 98 ռուսաստանցիներ: Ռուսաստանի դեսպանատունը Facebook-ի պաշտոնական էջում տեղեկացնում է, որ Երևան - Միներալնիե Վոդի – Երևան երթուղով ՀՀ քաղաքացիների համար նախապատրաստվող տարհանման չվերթի մասին տեղեկություններ ստանալուց հետո դեսպանատունը դիտարկել է ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու հնարավորությունը։
«Անհրաժեշտ համաձայնեցումներ են ձեռք բերվել Ռուսաստանի տարածաշրջանային իշխանությունների, նախարարությունների եւ գերատեսչությունների, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի հետ։ Արդյունքում հուլիսի 30 - ին նշված չվերթով տուն են վերադարձել ևս 98 ռուսաստանցիներ», - ասված է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ, համալիր աշխատանքի շրջանակներում կորոնավիրուսի համավարակի շրջանում Հայաստանից դուրս է բերվել 3284 մարդ։ Ռուսաստանցիների՝ հայրենիք վերադարձի կազմակերպման աշխատանքները շարունակվում են։