00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աննա Հակոբյանը գործով է ընկել ու մոռացել զանգի մասին, բայց 250 հազար դոլարը տեղ կհասնի

© Sputnik / Aram NersesyanПресс-конференция председателя попечительского совета благотворительных фондов "Мой шаг" и "Город улыбок" Анны Акопян (27 мая 2019). Еревaн
Пресс-конференция председателя попечительского совета благотворительных фондов Мой шаг и Город улыбок Анны Акопян (27 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության շրջանում այդ նվիրաբերությունը ոչ միայն ֆինանսական նշանակություն ունի, այլև բարոյահոգեբանական։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. «Իմ քայլը» հիմնադրամին 250 հազար դոլար կփոխանցվի որպես աջակցություն զինծառայողներին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Facebook-ի իր պաշտոնական էջում պատմել է, թե ով է ամերիկահայ այն բարերարը, որը նվիրաբերություն է արել հիմնադրամին։ Վարչապետի տիկնոջ խոսքով՝ հուլիսի 15-ի երեկոյան պետք է հեռախոսազրույց ունենար «Իմ քայլը» հիմնադրամի բարեկամ, ամերիկահայ գործարար, «PMA Venture Capital» խմբի հիմնադիր, բարերար Ջորջ Բաղումյանի հետ, բայց մոռացել է հեռախոսազրույցի մասին, քանի որ որպես բազմազավակ մայրիկ զբաղված է եղել երեխաների խնամքով, տնային հոգսերով։

«Պայմանավորված ժամից մեկ ժամ անց ինքս զանգահարեցի պարոն Բաղումյանին, ներողություն խնդրելու և հարցնելու, թե ինչի մասին պետք է խոսեինք: Եվ որքան մեծ էր իմ զարմանքը, երբ հեռախոսի այն կողմից լսեցի հետևյալ տեքստը. «Աննա, ես քեզ պետք է քառորդ միլիոն դոլար փոխանցեմ մեր զինվորների, մեր պաշտպանների համար»»,- գրում է Աննա Հակոբյանն ու հավելում, որ ցանկացած այլ օր այս խոսքերը կընկալվեին որպես հերթական բարեգործություն, գնահատելի նախաձեռնություն:

Тренировочные учения армянских военнослужащих - Sputnik Արմենիա
10 օրում ավելի շատ գումար է նվիրաբերվել, քան 3 տարվա ընթացքում. Փաշինյան

Բայց հայ-ադրբեջանական սահմանային լարվածության շրջանում այդ խոսքերը ոչ միայն ֆինանսական նշանակություն ունեին, այլև բարոյահոգեբանական։

«Չեք պատկերացնի, թե որքան կարևոր է նման պահի թիկունքին ուժ, հենարան, աջակցություն զգալը: Ես, իհարկե, պարոն Բաղումյանին շնորհակալություն հայտնեցի, թեև վստահ եմ` բառերով այդպես էլ չկարողացա արտահայտել զգացածս: Առաջարկեցի հետևյալը, որ մենք կմտածենք տարբեր ծրագրեր, իրեն կներկայացնենք, և ինքը կընտրի, թե կոնկրետ ինչ եղանակով մեր պաշտպաններին հասնի այդ գումարը»,- գրում է վարչապետի տիկինն ու նշում, թե Ջորջ Բաղումյանը, սակայն, որոշել է գումարը փոխանցել առանց նախապայմանների, որովհետև վստահություն կա։

Այսպիսով, հայրենիքի պաշտպաններին հասցեագրված 250 հազար դոլարը շուտով հիմնադրամին փոխանցված կլինի։

Նկարս եմ բերել, որ միշտ հիշեք ձեր գժուկին. սահմանին զոհված Աշոտը երազում էր գեներալ դառնալ

Այժմ քննարկում են, թե ինչ ուղղություն ընտրեն այդ գումարը զինվորներին և սպաներին հասցնելու համար: Վարչապետի տիկինը խոստացել է առաջիկայում այս մասին ավելի հանգամանալից տեղեկություն փոխանցել։

Զինծառայողների հիմնադրամը կփոխհատուցի նաև 2008-2014թթ. ընթացքում գրանցված դեպքերի համար

Լրահոս
0