00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:54
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մենք մի քայլ առաջ կլինենք»․ հայուհիների նրբաճաշակ բիզնեսը սահմանամերձ Նոյեմբերյանում

© Photo : provided by Nune AzizyanРаботы Нуне и Сирануш
Работы Нуне и Сирануш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկու ընկերուհիները զբաղմունքը վերածել են հաջողակ բիզնեսի, ընդ որում՝ դա արել են հենց սահմանի մոտ՝ Տավուշի մարզի հյուսիս-արևելքում։

Սիրանուշը նկարչուհի է, ծնվել է Նոյեմբերյանում, 31 տարեկան է։ Նունեն տնտեսագետ է, երևանցի, երկու տարով փոքր է ընկերուհուց ու գործընկերուհուց։

Владельцы вокальной студии в Москве Аделина и Манвел Григорян - Sputnik Արմենիա
Դժվար է, բայց հնարավոր. ինչպես հայ ամուսինները կարողացան չկորցնել մոսկովյան բիզնեսը

Աղջիկները ծանոթացել են մի քանի տարի առաջ Գյումրիում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ժամանակ ու շատ են մտերմացել։

Մի անգամ Սիրանուշն ապակու վրա արված իր ձեռագործ պաննոն նվիրել է ընկերուհուն (վիտրաժային արվեստը նրա հոբբին էր)։

Նվերով հիացած Նունեն սկսել է մտածել արվեստն ու մարքեթինգը համատեղելու և սեփական գործը սկսելու մասին, և չորս տարի առաջ սահմանամերձ Նոյեմբերյանում հայտնվել է «VitRoom» անվանումով յուրահատուկ բիզնեսը։

«Մենք հասկացանք, որ կարող ենք միասին աշխատել, քանի որ ընդհանուր հետաքրքրություններ ու արժեհամակարգ ունենք», - ասում է Նունեն, որը մայրաքաղաքից Նոյեմբերյան է տեղափոխվել։

© Photo : provided by Nune AzizyanՆունե
«Մենք մի քայլ առաջ կլինենք»․ հայուհիների նրբաճաշակ բիզնեսը սահմանամերձ Նոյեմբերյանում  - Sputnik Արմենիա
Նունե

Նա խոստովանում է, որ փոքրուց սիրել է նկարել, բայց երբեք դրանով լրջորեն չի զբաղվել։ Փորձը ձեռք է բերել գործնական աշխատանքի ընթացքում։

«Մենք սկսեցինք միասին մտածել՝ ինչպես համադրել գեղեցիկն ու պրակտիկը», - ասում է մեր զրուցակիցը։

Աղջիկները սկսել են մոմակալներից, որոնք ներկել են վիտրաժային ներկերով։ Հետո հարուստ նախշազարդերով են պատել լամպերն ու լուսամփոփները։

© Photo : provided by Nune AzizyanՆունեի ու Սիրանուշի աշխատանքներից
«Մենք մի քայլ առաջ կլինենք»․ հայուհիների նրբաճաշակ բիզնեսը սահմանամերձ Նոյեմբերյանում  - Sputnik Արմենիա
Նունեի ու Սիրանուշի աշխատանքներից

Սակայն նրանք ոչ միայն ներկում էին պատրաստի իրերը, այլև զոդման միջոցով սեփական վիտրաժային իրերն էին պատրաստում, այդ թվում՝ փայտից ու ապակուց թեմատիկ լամպեր։

Իսկ մոտ մեկ տարի առաջ երիտասարդ գործարարները սկսեցին օրգանիկ ապակուց նկարազարդ կրծքազարդեր ստեղծել։

Նունեի խոսքով՝ 3D մոդելավորմամբ Սիրանուշն է զբաղվում, մարքեթինգով՝ ինքը։ Մնացածը միասին են անում։

© Photo : provided by Nune AzizyanՍիրանուշ
«Մենք մի քայլ առաջ կլինենք»․ հայուհիների նրբաճաշակ բիզնեսը սահմանամերձ Նոյեմբերյանում  - Sputnik Արմենիա
Սիրանուշ

Յուրաքանչյուր հաճախորդին անհատական մոտեցում են ցուցաբերում։ Հաճախ պատվիրատուի հետ են ընտրում թեման ու նկարը, հատկապես եթե պետք է այս կամ այն իրը համադրել ինտերիերի տարրերի հետ։ Զրուցակիցս խոստովանում է, որ հաճախորդների յուրահատուկ գաղափարները ոգեշնչում են իրենց։

Հիմա «VitRoom»-ի երիտասարդ հիմնադիրները պատրաստվում են ընդլայնել բիզնեսը։

«Մենք առաջարկ ենք ստացել մի ընկերությունից, որն ուզում է մեր արտադրանքն արտահանել Ռուսաստան։ Սակայն դրա համար պետք է մշտապես մեծ ծավալներ ապահովել, ինչը մենք դեռ չենք կարող անել։ Հիմա անհրաժեշտ սարքավորում ենք գնում, որի օգնությամբ կկարողանանք ընդլայնել արտադրությունն ու առաջիկա ամիսներին միջազգային շուկա դուրս գալ։ Սակայն «հենդմեյդ» հայեցակարգը, միևնույնն է, կպահպանվի», - ասում է Նունեն։

© Photo : provided by Nune AzizyanՆունեի ու Սիրանուշի աշխատանքներից
«Մենք մի քայլ առաջ կլինենք»․ հայուհիների նրբաճաշակ բիզնեսը սահմանամերձ Նոյեմբերյանում  - Sputnik Արմենիա
Նունեի ու Սիրանուշի աշխատանքներից

Սկզբում բիզնեսին զուգահեռ աղջիկները ստիպված էին նաև աշխատել ներդրումներ անելու համար, իսկ հիմա իրենք են պատրաստվում աշխատատեղեր ստեղծել Նոյեմբերյանում։

Գործարարները պատրաստվում են արվեստանոց բացել, որն արդեն սեպտեմբերին կսկսի գործել։ Հիմնական գործունեությունից բացի, նրանք գրաֆիկ-դիզայն ու եռաչափ մոդելավորում կդասավանդեն, իսկ լավագույն աշակերտներին աշխատանքի կվերցնեն։

Նունեն ասում է, որ դասընթացներից հետո նրանք կկարողանան նույնիսկ սեփական բիզնեսը սկսել։ Հարցին՝ արդյոք չե՞ն վախենում մրցակցությունից, պատասխանում է․ «Ոլորտը դրանից միայն կշահի։ Իսկ մեր ապրանքը միշտ առանձնանալու է բարձր որակով ու հարմար գներով։ Բացի այդ, կարծում եմ՝ մենք միշտ մի քայլ առաջ ենք լինելու մեր կրեատիվության շնորհիվ»։

Նա խոստովանում է, որ իրականում ինքն ու Սիրանուշը ստիպված են եղել պայքարել կարծրատիպերի դեմ։

«Ընտանիքս դրան լուրջ չէր վերաբերվում ու նույնիսկ կատակում էր իմ բիզնեսի թեմայով։ Բայց երբ առաջին պատվերները եղան, հատկապես երբ առաջին մշտական հաճախորդները հայտնվեցին, նրանք էլ հասկացան, որ մենք ճիշտ ուղու վրա ենք», - ասում է զրուցակիցս։

Ավելի ուշ ընտանիքի անդամները սկսեցին աջակցել նրանց։

© Photo : provided by Nune AzizyanՆունեի ու Սիրանուշի աշխատանքներից
«Մենք մի քայլ առաջ կլինենք»․ հայուհիների նրբաճաշակ բիզնեսը սահմանամերձ Նոյեմբերյանում  - Sputnik Արմենիա
Նունեի ու Սիրանուշի աշխատանքներից

Համավարակի ընթացքում «հենդմեյդ» ձեռնարկությունը ոչ միայն չի տուժել, այլև սկսել է ավելի լավ գործել։ Նունեի խոսքով՝ վաճառքի աճն այդ շրջանում պայմանավորված էր այն հանգամանքով, որ մարդիկ խանութ գնալու հնարավորություն չունեին, իսկ «VitRoom»-ը մտերիմներին նվերներ անելու լավ տարբերակ է։

Фермер из села Арени Вайоцдзорской области Аревик Симонян на пресс-конференции Есть женщины в армянских селеньях... (4 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Մոսկվայից Արենի հարս է եկել ու ֆերմեր դարձել. գյուղի հայ կանանց հաջողված բիզնես ծրագրերը

Հատկապես որ աղջիկները «Հայփոստի» օգնությամբ շատ լավ համակարգել են առաքումն ամբողջ հանրապետության տարածքում։ Բացի այդ, նրանք առանձնահատուկ ուշադրություն են դարձնում նաև փաթեթավորմանը։

Հաճախորդների մեծ մասը դեռ Հայաստանից է։ Նրանք պատվերներ են ստանում ոչ միայն մայրաքաղաքից, այլև տարբեր մարզերից, հատկապես Տավուշից։

Նունեն ասում է, որ իրենց աշխատանքներով հետաքրքրվում են նաև զբոսաշրջիկները և հաճախ են ձեռք բերում, բայց դա լինում է ցուցադրությունների ժամանակ, այդ պատճառով նրանց չի կարելի հիմնական հաճախորդներ համարել։

Աղջիկների արվեստանոցը բաց է լինելու։ Զբոսաշրջիկները կկարողանան Նունե Ազիզյանի ու Սիրանուշ Ամիրաղյանի աշխատանքներին ծանոթանալ ոչ միայն ցուցադրությունների ժամանակ, այլև Նոյեմբերյան այցելելիս։ Հատկապես որ քաղաքի երիտասարդները, այդ թվում նաև մեր հերոսուհիներն ակտիվ աշխատում են Նոյեմբերյանը զբոսաշրջության կենտրոն դարձնելու ուղղությամբ (բայց սա արդեն ուրիշ պատմություն է, որի մասին կպատմենք մեկ այլ հոդվածում)։

Ի դեպ, արվեստանոցում հնարավոր կլինի ոչ միայն տեսնել կամ գնել վիտրաժային իրերը, այլև մասնակցել դրանց պատրաստմանը։

Ոչ բարյացակամ հարևանների հետ սահմանին սեփական բիզնես ստեղծելով՝ Նունեն ու Սիրանուշն ուզում են նաև օրինակ ծառայել Հայաստանի մարզերի ու սահմանամերձ այլ բնակավայրերի կանանց համար։ Չէ՞ որ նրանք արդեն ապացուցել են, որ մեծ ցանկության ու աշխատասիրության դեպքում իսկապես կարելի է հաջողության հասնել։

Ինչ պետք է իմանա Հայաստանում փոքր բիզնես սկսողը. 5 կարևոր խորհուրդ փորձագետից

Լրահոս
0