ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Այսօր` հուլիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններն ահազանգ են ստացել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է նետվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, և ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։
Տեղում աշխատել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։
Փաստի առթիվ նշված քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Երևանում նախարարի աշխատակազմի ղեկավարի օգնությամբ կանխվել է երիտասարդի ինքնասպանությունը