Ծովային գլխավոր շքերթն, ըստ ավանդույթի, անցկացվել է Սանկտ Պետերբուրգում, որտեղից շնորհավորական ուղերձով հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանում սկսել են գերձայնային զենքով երկու սուզանավերի կառուցումը
Ավելի քան 40 նավեր անցել են Ֆիննական ծոցով, նրանց թվում է եղել նաև վերականգնված «Պոլտավա» գծային նավը։ Ծովային շքերթին հաջորդել է օդայինը: Հյուսիսային մայրաքաղաքի վրայով ավելի քան 40 միավոր ավիատեխնիկա է անցել, իսկ Սու-25-ները երկինքը ներկել են ռուսական դրոշի գույներով:
Ռուսական զենք․ «Տյուլպանն» աշխարհի ամենահզոր ականանետն է
Ծովային շքերթներ են անցկացվել նաև Սևաստոպոլում, Բալտիյսկում և Սևերոմորսկում, ինչպես նաև առաջին անգամ՝ Դաղստանի Կասպիյսկ քաղաքում, որտեղ տեղակայված Է Կասպիական նավատորմը: Իրենց մասնագիտական տոնը նշել են նաև Սիրիայում գտնվող ռուս զինծառայողները։ Նրանք շքերթ են կազմակերպել Տարտուս նավահանգստում։ Տոնակատարության ուշագրավ կադրերը` մեր տեսանյութում։
Ռուսաստանում Ռազմածովային նավատորմի շքերթին ելույթ է ունեցել ծովակալ Սերգեյ Ավագյանցը