00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջրացատկի մեր հերոսները. ինչպես Համբարձումյանը և Էմիրզյանը օլիմպիական մեդալներ շահեցին

© Sputnik / Владимир ВяткинЧемпион VIII летней Спартакиады народов СССР по прыжкам в воду с вышки Давид Амбарцумян
Чемпион VIII летней Спартакиады народов СССР по прыжкам в воду с вышки Давид Амбарцумян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկովյան օլիմպիական խաղերում հայազգի մարզիկներից երկուսը՝ Դավիթ Համբարձումյանն ու Սիրվարդ Էմիրզյանը, ջրացատկում պատվով դուրս եկան` նվաճելով համապատասխանաբար բրոնզե և արծաթե մեդալ: Sputnik Արմենիան պատմում է Մոսկվայի օլիպիադայում հաջողության հասած հայ մարզիկների մասին։

1980 թվականին Մոսկովայում, երրորդ անգամ մասնակցելով օլիմպիական խաղերին, Դավիթ Համբարձումյանը աշտարակացատկի մրցումներով դարձավ երրորդ մրցանակակիր, իսկ 14–ամյա Սիրվարդ Էմիրզյանը հենց առաջին փորձից դարձավ հայազգի առաջին մարզուհին, որ նվաճեց օլիմպիական մեդալ՝ արծաթ:

Ջրացատկի երկրպագուները և Դավիթ Համբարձումյանի մտերիմներն ու ընկերներն ասում են, որ հայ ջրացատկորդից սպասումներն օլիմպիական խաղերում շատ մեծ էին: Նախ ջրացատկում շատ առաջատար մարզիկներ բացակայում էին, բացի այդ էլ հայ մարզիկը մինչ այդ արդեն օլիմպիական երկու խաղերի մասնակցել էր ու մեծ փորձ ուներ: Բայց Համբարձումյանին խանգարող հանգամանքներ կային: Նրանք, ովքեր դիտել են Մոսկվա 80-ի ջրացատկի մրցումները, կհիշեն, որ Դավիթը վնասվածքներ ուներ: Բրոնզե մեդալի նա հասավ իր կամային հատկանիշների շնորհիվ։

© Sputnik / Владимир ВяткинЧемпион Спартакиады Давид Амбарцумян выполняет прыжок на VIII летней Спартакиаде народов СССР
 Ջրացատկի մեր հերոսները. ինչպես Համբարձումյանը և Էմիրզյանը օլիմպիական մեդալներ շահեցին - Sputnik Արմենիա
Чемпион Спартакиады Давид Амбарцумян выполняет прыжок на VIII летней Спартакиаде народов СССР

Մոսկովյան օլիմպիդային Համբարձումյանը  նախապատրաստվում էր նախկին ԽՍՀՄ հավաքականի կազմում, և ուսումնամարզական հավաքներն անսպառ էին: Հետևաբար հանգստանալու ժամանակ Դավիթն ու նրա թիմակիցները չունեին: Համբարձումյանի ընկերները հիշում են, որ հայ մարզիկը հաղթողի հիմնական հավակնորդներից էր: Մինչև օլիմպիադայի մեկնարկը պարզ էր, որ Համբարձումյանի մրցակիցը լինելու է թիմակից Վլադիմիր Ալեյնիկը և ԳԴՀ-ն ներկայացնող ջրացատկորդը:

Մտերինմները հիշում են, որ Համբարձումյանի համար օլիմպիական բրոնզը ինչ-որ առումով մխիթարության մեդալ էր համարվում: Իհարկե հայ ջրացատկորդին ուրախացրել էր օլիմպիական մեդալը, բայց նրա երազանքը ոսկին էր, որը, ցավոք, իրականության չդարձավ։

Чемпион Олимпиады 1980 года по тяжелой атлетике Юрик Варданян во время награждения (27 июля 1980). Москвa - Sputnik Արմենիա
5 ռեկորդ մեկ օրում. Յուրի Վարդանյանը մոսկովյան օլիմպիադայի թանկարժեք ադամանդն էր

«Դավիթը տեխնիկապես և հոգեպես պատրաստ էր ոսկե մեդալ նվաճելուն: Բայց ջրացատկում ընդամենը մեկ ցատկի ժամանակ թույլ տված վրիպումը ճակատագրական է լինում: Ու նա վնասվածքների պատճառով չկարողացավ ցուցադրել իր բոլոր ունակությունները»,- մեզ հետ զրույցում պատմում են Համբարձումյանի մտերիմները, որոնք չցանկացան, որ իրենց անունը հիշատակվի:

Ցավոք, տաղանդավոր ու նաև լեգենդար մարզիկը կյանքից շատ շուտ հեռացավ՝ ընդամենը 35 տարեկան հասակում: Բայց այդ կարճ ժամանակահատվածում Դավիթը կարողացել էր մեծ սեր ու հարգանք վայելել իր շրջապատում: Իսկ ջրացատկում օլիմպիական բրոնզե մեդալից բացի հայ ջրացտկորդը երկու անգամ էլ նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը, իսկ ԽՍՀՄ-ի չեմպիոնի կոչումը նա վաստակել է 15 անգամ։

«Դավիթը շատ մարդամոտ էր ու ընկերասեր: Միշտ պատրաստ էր օգնել կողքինին, իսկ իր մարզաձևում աընդհատ խորհուրդներ էր տալին նրանց, ովքեր դրա կարիքն ունեին»,- պատմում են Համբարձումյանի ընկերները:

Դավիթն իր խորհուրդներով շատ մեծ օգուտ տվեց նաև իր թիմակից Սիրվարդ Էմիրզյանին: Մոսկովյան օլիմպիադայի ամենաերիտասարդ մարզիկը՝ 14-ամյա Սիրվարդ Էմիրզյանը, մինչև օլիմպիական խաղերը դարձել էր ԽՍՀՄ դպրոցականների սպարտակիադայի չեմպիոն, բայց օլիմպիական խաղերը լրիվ այլ նշանակություն ունեն մարզիկի կյանքում: Ու մարզական նման խոշոր կարգի փառատոնում Էմիրզյանը պարզապես փայլեց:

Մասնագետերից շատերը նշում են, որ Էմիրզյանին օլիմպիական խաղերում չեմպիանական կոչումը նվաճելու գործում պակասեց փորձը: Դեռահաս մարզուհին իր ցատկերը կատարում էր շատ համարձակ ու սառնասիրտ: Չնայած չեմպիոնի կոչումը չվաստակեց, բայց 14-ամյա մարզուհու ժպիտը` արծաթե մեդալը վաստակելուց հետո, շատերը չեն մոռանա:

7 օլիմպիադաների մասնակցած Յուրի Սարգսյանի մոսկովյան սխրանքն ու Կարեն Դեմիրճյանի խոստումը

Մարզիչ Վասիլի Կուվշինկինի սաները՝ Դավիթ Համբարձումյանն ու Սիրվարդ Էմիրզյանը, պատմություն կերտեցին ջրացատկում ոչ միայն ԽՍՀՄ-ի, այլ նաև Հայաստանի համար: Նման կարգի մարզիկներ պատրաստելու համար ներկայումս, կարելի է ասել, որ պայմաններ չկան։ Բայց լեգենդար մարզիկները կարող են հետնորդներ ունենալ, քանի որ Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան զույգը 2018 թվականին դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր աշտարակացատկի սինքրոն ցատկերում: Սակայն քչերը գիտեն, որ մարզումների ժամանակ այս զույգը սինքրոն ցատկելու հնարավորություն չունի:

Լրահոս
0