00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանվել է ամեն հայկակա՞նը. դպրոցական գրականության ծրագրի մասին կարծիքները տարբեր են

© Sputnik / Mariana Torosyan, Luiza SargsyanГостья на презентации книги "Фирдус: память места"
Гостья на презентации книги Фирдус: память места  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ժամանակակից հայ գրողների գործերի ընդգրկումը դպրոցական ծրագրերում, ինչպես նաև դասականներից որոշների դուրս մղումը ծրագրից քննարկումների և քննադատությունների տեղիք է տվել։ Sputnik Արմենիան փոփոխությունների առնչությամբ զրուցել է մասնագետների հետ։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Միջնադարյան և դասական մի շարք գրողների գործերը դպրոցական ծրագրից դուրս թողնելը  հատուկ ծրագիր է, որովհետև դրանց թեման, ըստ էության, հայն ու հայկականությունն է, պետականությունը, օտար նվաճողների դեմ ատելության արթնացումը։ Սա շատ մարդկանց դուր չի գալիս։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բանասեր, դոցենտ Սերժ Սրապիոնյանը` անդրադառնալով հանրակրթական չափորոշիչների փոփոխման արդյունքում դպրոցում գրականության հայեցակարգից դուրս մնացած գրողների թեմային։

Մեծ աղմուկ հանած հայեցակարգից դուրս են մնացել Մովսես Խորանացին, Նահապետ Քուչակը, Ներսես Շնորհալին, Երվանդ Օտյանը։ Սակայն միաժամանակ դպրոցական ծրագրում ընդգրկվել են ժամանակակից հայ գրողներ` Հրաչյա Սարիբեկյան, Արամ Պաչյան, Արմեն Օհանյան...

Аркменик Никогосян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«Փոխեք ինչ ուզում եք, բայց...». գրականագետը` ուսումնական աղմկահարույց ծրագրի մասին

«Ոչ մի անգամ հայ գրականության դասավանդման ծրագրում ընդգրկված արժեքները նման ռևիզիայի և կասկածի չեն ենթարկվել։ Սա գաղափարական ինտերվենցիա է այն ամենի դեմ, ինչն իր մեջ հայ մասնիկ է պարունակում։ Նրանք իրավունք չունեն կպնելու հայոց դպրոցին. Թումանյանը ճիշտ էր ասում` ամեն հայրենիք ունի իր գրականությունը, գրականությունը հայրենիք չունի»,–ասաց Սրապիոնյանը։

Ինչ վերաբերում է ժամանակակից հայ գրողների գործերի ընդգրկմանը դպրոցական ծրագրում` Սրապիոնյանը նշեց, որ գրական խոստումնալից արժեքների մեջ ընտրվել են այն գործերը, որտեղ հայրենիքի մասին ոչ մի թեմա չկա, չկան մարդկային փոխհարաբերություններ։ Ավելին, մասնագետը կարծում է`ճշմարիտ գրողը հասկանում է` իր գրածը դպրոցական դասագրքերում ընդգրկման ենթակա՞ է, թե ոչ։

Սրապիոնյանի մեկնաբանմամբ` գրականության ծրագրի մշակման աշխատանքային խումբը, տեսնելով, որ ընդվզում կա ինչպես մասնագետների, այնպես էլ հասարակության կողմից իրենց կազմածի առնչությամբ, ստիպված հայտարարեցին, թե կներառեն դասական գրողներին ծրագրում։

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` միշտ պայքարել է, որ ժամանակակից գրողներն ընդգրկվեն դասագրքերում։ Նրա խոսքով` հիմա փորձ է արվում 50 տարվա այդ բացթողումը լրացնել։

«Լավ է, որ փորձ են անում ընդգրկել ժամանակակիցներին, մեծ բացթողում է եղել, որ նրանց գործերը չեն ուսումնասիրվել մինչ այս։ Այլ հարց է` ում գործերն են ընդգրկում։ Այստեղ, կարծում եմ`պետք է չափորոշիչներ լինեն, որ ընտրությունը համոզիչ լինի»,–ասաց Միլիտոնյանը։

Գրականությունից մինչև տիեզերք, կամ դպրոցական ծրագրի շուրջ ծավալված բանավեճը հավերժական է

Նրա խոսքով` պետք է ներառվեն այն գրողների գործերը, որոնք հեղինակություն ունեն, թարգմանվել են տարբեր լեզուներով։ Եթե չափորոշիչներ չլինեն, ըստ Միլիտոնյանի, քաոս կլինի։ Բացի այդ, ժամանակակից գրողի լեզվամտածողությունը, ստեղծագործության թեմատիկան պետք է հարազատ լինի երեխային. պատահական գրողներին չպետք է ներառեն դպրոցական ծրագրում։ Միլիտոնյանը նկատեց` ռուս գրականությունը դպրոցական ծրագրում չգիտես ինչու ներառված չէ։

Журналист Юра Арутюнян - Sputnik Արմենիա
Երբ զենքը գրիչն է. Յուրա Հարությունյանը գիտի ամենաբարդ մասնագիտություններից մեկի գաղտնիքը

Գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանի կարծիքով էլ` խնդրի դրվածքը մի փոքր սխալ է ներկայացվում, և դրա մեղավորը նաև չափորոշիչների հեղինակներն են։ Այնպես է ստացվում, որ կատարվել է լավ բան, առաջադեմ քայլ, ժամանակակից հայ գրողը վերջապես 30 տարվա ընդմիջումից հետո հայտնվել է գրականության մերօրյա դասագրքերում:

«Բայց, քանի որ փնթիության, անուշադրության, անհետևողականության պատճառներով դասագրքերից հանվել են շատ կարևոր հարցեր ու հեղինակներ, ապա հանրային մի շատ ստվար զանգվածի մոտ առաջացել է այն ընկալումը, որ հանել են դասականներին, որպեսզի նրանց տեղը բերեն Հրաչ Սարիբեկյանին, Արամ Պաչյանին, Արմեն Օհանյանին, Հովհաննես Գրիգորյանին և մյուսներին»,- նշեց գրականագետը:

Նիկողոսյանի կարծիքով՝ անհրաժեշտ է պարզապես բացատրել, որ դրանք չեն արվել մեկը մյուսի փոխարեն, իսկ այն, որ ժամանակակից գրողը պետք է ներառվի դասագրքերում, ամենալուսավոր կետն է, որ կա չափորոշիչներում։

Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արդեն իսկ հանդես է եկել պարզաբանմամբ` վստահեցնելով, որ Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ներառված է ուսումնական ծրագրում։ Նկատենք միայն, որ Խորենացի, Եղիշե, Նարեկացի, Օտյան և մի շարք այլ գրողներ, հրապարակված հայեցակարգում ներառված չեն։

Նախարարությունը, սակայն հայտնում է, որ գրականության ամբողջական ցանկը կներկայացվի հանրային քննարկումների արդյունքում արված լրամշակումներից հետո։

Լրահոս
0