00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

30 նոր ուղղություն. ներքին տուրիզմի մասնագետներն իրավիճակից դուրս գալու ելքեր են փնտրում

© Photo : provided by Matevos BarseghyanУчредитель и директор One way tour Матевос Барсегян
Учредитель и директор One way tour Матевос Барсегян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
One way tour ընկերության տնօրեն Մաթևոս Բարսեղյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կորոնվիրուսի պայմաններում ներքին տուրիզմի առջև ծառացած խնդիրներին, ինչպես նաև տուրիստական փաթեթներին առնչվող գնային հարցերին:
Բարսեղյան. «Որոշ տուրերի թանկացումն արդարացված է, ինչը պայմանավորված է առաջարկ-պահանջարկով»

Մաթևոս Բարսեղյանը ներքին տուրիզմը բաժանում է երկու մասի՝ պասիվ և ակտիվ հանգիստ: Ըստ այդմ՝ բավականին մեծ ակտիվություն կա պասիվ հանգիստ (հյուրատներ, առողջարաններ) նախընտրողների շրջանում, ուստի զարմանալի չէ, որ այդտեղ գները կարող են մի փոքր թանկ լինել։ Նշված հաստատությունները հիմնականում նախատեսված են եղել նաև տեղացիների համար, և քանի որ սահմանները փակ են, այստեղ նկատվում է մեծ հոսք:

«Եթե խոսքը ակտիվ հանգստի՝ մեկօրյա, երկօրյա կամ եռօրյա տուրերի մասին է, ապա այդ դեպքում կա կտրուկ նվազում: Դրա պատճառներն են սահմանների փակումը, զբոսաշրջիկների բացակայությունը, տրանսպորտային ընկերությունների մատուցած ծառայությունների էժանացումը, հետևաբար այս պահի դրությամբ տուրերի հետ կապված մինչև 40-50 տոկոս գնանկում կա»,- նշում է տուրիստական ընկերության տնօրենը:

Араик Арутюнян покидает здание Дома правительства после пресс-конференции (18 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Արայիկ Հարությունյանը զբոսաշրջային ընկերությունների համար լավ լուր է հայտնել

Մաթևոս Բարսեղյանի դիտարկմամբ՝ հիմնականում արտագնա ուղղություններով աշխատող ընկերությունները հայտնվել են շատ վատ վիճակում, քանի որ նրանց ռեսուրսներն ու ֆինանսական միջոցները որոշ ժամանակ հետո վերջանալու են, եթե արդեն չեն վերջացել, բայց նրանք պարտավորված են տարածքի հարկ տալ, դրանից բացի կադրային բանկը զարգացնելու համար կատարել են ներդրումներ և ակնկալում էին զարգացում:

«Հատկապես Երևանում արտասահմանյան զբոսաշրջիկների հոսքերի բացակայության պատճառով հյուրանոցային ու ռեստորանային համալիրները կանգնել են լուրջ խնդիրների առջև։ Շրջաններում պատկերը համեմատաբար այլ է, որովհետև մարդիկ ձգտում են դեպի զով վայրեր, և այս առումով ավելի աշխույժ իրավիճակ է Տավուշի և Լոռու մարզերում, որտեղ հյուրատները, հյուրանոցներն ու կացարանները բավականին ակտիվ են աշխատում: Նույն ակտիվությունը նկատելի է նաև Կոտայքի ու Վայոց Ձորի մարզերի առողջարանային քաղաքներում»,- նշում է տուրիստական ընկերության տնօրենը:

Ճանապարհորդե՞լ Հայաստանում, թե՞ սպասել սահմանների բացմանը. հայկական զբոսաշրջության ներկան

Բարսեղյանի տեղեկացմամբ՝ արդեն իսկ կան  հաստատված ու փորձարկված ներքին ուղղություններ, որոնք ամենատարածված էին, սակայն հենց այդ ուղղություններում է գրանցվել ամենամեծ գնանկումը: Իրավիճակից դուրս գալու նպատակով ոլորտի մասնագետներն ու ընկերությունների ներկայացուցիչները փորձում են առաջարկել նոր ու հետաքրքիր ուղղություններ, սակայն դրանց կրկնօրինակումը բավականին դժվար է, քանի որ ծախսվում են ռեսուրսներ, հավելյալ ուսումնասիրվում է տեղանքը, կապեր են հաստատվում տեղի գիդերի, գյուղապետների հետ: Այդուհանդերձ վերջին շրջանում մշակվել են ներքին տուրիզմի նոր ու հետաքրքիր երեսուն ուղղություններ, որոնց նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ մեծացել է:

Մաթևոս Բարսեղյանն ակնկալում է, որ օգոստոսին նույնպես ակտիվություն կգրանցվի պասիվ հանգիստը նախընտրողների համար, չնայած որ հնարավոր են թանկացումներ մեծ պահանջարկ ունեցող վայրերում: 

Լրահոս
0