ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի օրվա կապակցությամբ Կամչատկայում ու Վլադիվոստոկում շքերթեր անցկացվեցին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում է Խաղաղօվկիանոսյան նավատորմի Արևելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայության պետ, երկրորդ կարգի կապիտան Նիկոլայ Վոսկրեսենսկին։
Ռազմածովային նավատորմի տոնական օրը սկսվել է Զոլոտոյ Ռոգ ծովածոցում Վլադիվոստոկում Խաղաղօվկանոսյան նավատորմի նավերի շքերթից։
Սևմաշը պատրաստվում է հանձնել ատոմային սուզանավերը.ինչպես կփոխվի ՌԴ ռազմածովային նավատորմը
Պրիմորիեի երկրամասի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն ու Խաղաղօվկանոսյան նավատորմի հրամանատար, ծովակալ Սերգեյ Ավագյանցը շնորհավորել են անձնակազմին «Վարյագ» հածանավի վրա։
Վլադիվոստոկում շքերթին մասնակցել են Խաղաղօվկանոսյան նավատորմի յոթ մարտական նավ, այդ թվում «Վարյագ» գվարդիական հրթիռային հածանավը, «Ծովակալ Պանտելեև» մեծ հակասուզանավային նավը և այլն։
Անձնակազմները կցուցադրեն պայմանական հակառակորդի սուզանավի որոնումն ու հարձակումը, կասկածելի նավի զննումն ու «ահաբեկիչների» գրաված նավի ազատումը, նաև նավերի շքերթային շարվածքի ֆոնին ժամանակակից նավաքարշերի «պարը»։
Ավելի վաղ հայտնում էին, որ Ռազմածովային նավատորմի օրվա կապակցությամբ Սևաստոպոլում կկայանա «Անմահ գունդը ջրի վրա» ակցիան։