ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Ամերիկացի գյուտարար, գործարար Tesla և Space X ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Twitter -ի իր էջում գրառում է կատարել, որը դուր չի եկել նրա ընկերուհուն՝ երգչուհի Գրամյսին։
«Դերանունը՝ տիղմ»,- գրել է Մասկը։ Այսպես է նա արտահայտվել այն տրանսգենդերների հասցեին, որոնք մեծ կարևորություն են տալիս այն հանգամանքին, թե մարդիկ ինչ դերանուններ են օգտագործում իրենց մասին խոսելիս։
Երգչուհի Գրայմսը չի աջակցել սիրելիին։
«Ես սիրում եմ քեզ, բայց խնդրում եմ, անջատիր հեռախոսդ կամ զանգահարիր ինձ։ Ես չեմ կարող կողմ լինել ատելությանը։ Խնդրում եմ՝ վերջ տուր այս ամենին»,- գրել է նա Մասկի գրառման մեկնաբանություններում։
Կարճ ժամանակ անց երգչուհին հեռացրել է գրառումը, ինչը զարմացրել է նրա օգտատերերին։ Շատերի կարծիքով՝ նա դա արել է Մասկի ճնշման տակ։
Ավելի վաղ Իլոն Մասկը կասկածվում էր դերասանուհի Էմբեր Հերդին ծեծելու մեջ։ Վերջինս հայտարարել էր, թե 2016 թվականին նախկին ամուսնու՝ դերասան Ջոնի Դեպի կողմից ընտանեկան բռնության է ենթարկվել։ Մինչդեռ Պենտհաուսի անվտանգության աշխատակիցներից մեկը պատմել էր, որ երբ աստղային զույգն այնտեղ էր ապրում, Հերդի դեմքին բռնության հետքեր հայտնվում էին այն ժամանակ, երբ նրան հաճախ Մասկն էր այցելում։
Տեխասում պայթել է Իլոն Մասկի տիեզերանավի նախատիպը. տեսանյութ
Նշենք, որ վերջերս Իլոն Մասկը հայտնվել է Forbes-ի՝ մոլորակի ամենահարուստ մարդկանց թոփ հնգյակում։
Այս պահին Tesla-ն ոչ միայն աշխարհի ամենաթանկարժեք ավտոարտադրողն է՝ 304,5 միլիարդ դոլար կապիտալիզացիայով, այլ նաև այն ընկերությունն է, որն ավելի թանկ արժե, քան Ford, Ferrari, General Motors և BMW ընկերությունները միասին վերցրած։