ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Կեսգիշերին մոտ դանակահարություն է տեղի ունեցել Երևանի Էրեբունի համայնքում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 23։45-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի վնասվածք, կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
Վիրավոր երիտասարդներն ի վիճակի չեն եղել կատարվածի վերաբերյալ բացատրություն տալու, մանրամասներ հայտնելու։ Տեղի ունեցած դանակահարության հետքերով մեկնած ոստիկանները պարզել են վիրավորների ինքնությունը։
Նրանք Էրեբունի վարչական շրջանի բնակիչներ 29-ամյա Տիգրան Հունանյանն ու 21-ամյա Դավիթ Գրիգորյանն են։ Իրավապահները նաև պարզել են, որ երիտասարդները հիվանդանոց են տեղափոխվել Նոր Արեշ 34 փողոցից։ Արդեն դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, կոշիկներ, հողաթափ, որոնք, ամենայն հավանականությամբ, վիրավորներին են պատկանում։
Ի դեպ, կայքի տվյալներով՝ բժիշկներին հաջողվել է փրկել երկու երիտասարդների կյանքը։
Կորոնավիրուսից Հայաստանում ևս 5 մարդ է մահացել․ ամենաերիտասարդը 63 տարեկան կին է