00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերի և ադրբեջանցիների բախումներ. ձերբակալվածների վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցСотрудники московской полиции
Сотрудники московской полиции  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկվայի ներքին գործերի նախարարությունը հայերի և ադրբեջանցիների միջև բախումների փաստով հարուցված քրեական գործերի վերաբերյալ որոշ մանրամասներ է ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի իրավապահ մարմինները խուլիգանության հոդվածով քրեական գործեր են հարուցել հուլիսի 24-ին Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչությանը, ձերբակալվել է 9 մարդ:

«Ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ինը մարդ է ձերբակալվել հակաիրավական գործողություններ կատարելու կասկածանքով։. Քրեական գործեր են հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի «Խուլիգանություն» հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՏիՆԱՈ–ի (Տրոիցկի և Նովոմոսկովսկի վարչական շրջանների միավորված անվանումը. խմբ.) ծեծկռտուքներից մեկի ժամանակ մի տղամարդ է տուժել, վնասվել է խանութի ապակեպատ հատվածը:

Фасад магазина Армянский Дом в Москве - Sputnik Արմենիա
Մոսկվայում հարձակվել են «Հայկական տուն» խանութի վրա. տեսանյութ

Մեկ այլ դեպքում անհայտ անձինք կոտրել են սրճարանի և ավտոլվացման կետերի ապակիները, ինչի հետևանքով ապակու բեկորները վնասել են այցելուներից մեկին։

Քննչական գործողություններ և օպերատիվ միջոցառումներ են իրականացվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և կասկածյալներին ձերբակալելու ուղղությամբ:

Ավելի վաղ սոցիալական ցանցերում մի տեսագրություն էր հայտնվել, որում երևում էր, թե ինչպես են հարձակվում Մոսկվայի «Հայկական տուն» խանութի վրա և մի խումբ երիտասարդներ ջարդում խանութի ցուցափեղկը։

Մոսկվայի ոստիկանությունը քրգործեր է հարուցել հայերի ու ադրբեջանցիների բախումներից հետո

Նշենք, որ Ռուսաստանում և աշխարհի մի շարք երկրներում բնակվող հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են հայ–ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած մարտերից հետո:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայում ադրբեջանցիները սկսել են խմբերով հարձակվել հայերի վրա։ Տեսանյութերից մեկում մի խումբ ադրբեջանցիներ ծեծում էին հայկական համարանիշով մեքենայում գտնվող տղամարդուն, մյուսում` ոտքերով հարվածում տարեց տղամարդուն ու հարցնում` ո՞ւմն է Ղարաբաղը։ Տեղեկություն կա, որ հայերից մեկն էլ դանակահարվել է։

«Ադրբեջանցիների միությունն» իր հերթին հայտարարել է, որ հայերը հարձակվել են Մոսկվայի «1001 գիշեր» ռեստորանի վրա, ծեծել են մի մրգավաճառի։

Աննա Հակոբյանը կոչով դիմել է ադրբեջանցի կանանց

 

Լրահոս
0