00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աննա Հակոբյանը կոչով դիմել է ադրբեջանցի կանանց

© Photo : Gevorg Perkuperkyan / official site of Anna HakobyanАнна Акопян на армяно-азербайджанской границе (28 ноября 2019). Армения
Анна Акопян на армяно-азербайджанской границе (28 ноября 2019). Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանցի կանանց և մայրերին ևս մեկ անգամ կոչ անելով միանալ խաղաղության արշավին` Աննա Հակոբյանը փաստում է՝ բռնությունն իր հետևից նոր բռնություններ է բերում, իսկ խաղաղությունն այլընտրանք չունի:

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Facebok-ի իր էջում գրառում է արել, որում խաղաղության կոչով է դիմել ադրբեջանցի կանանց:

«Ադրբեջանցի կանայք, դուք կարող եք ձեր տանը նստած մերժել պատերազմը և ձեր խոսքն ասել հանուն խաղաղության: Սրա համար պետք է ընդամենը գրանցվել «Կանայք հանուն խաղաղության» կայքի` «Ես աջակցում եմ բաժնում»: Ձեր աջակցությունը շատ կարևոր է: Եվ եթե դուք հազարներ լինեք, իշխանությունը չի կարող վրեժխնդիր լինել ձեզանից, ընդհակառակը ստիպված կլինի հաշվի նստել ձեզ պահանջի հետ»,- գրում է նա:

Հակոբյանը հիշեցնում է, որ հուլիսի 13-ին, երբ ադրբեջանական հարձակման հետևանքով Հայաստան-Ադրբեջան սահմանին ակտիվ մարտական գործողությունները նոր էին մեկնարկել և ծավալվելու միտում ունեին, ինքը դարձյալ ադրբեջանցի կանանց և մայրերին հորդորել էր «կոչ անել իրենց երկրի ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները և վտանգի չենթարկել ադրբեջանցի և հայ ժողովուրդների զավակների կյանքը: Ընդ որում` դա արել էր որպես «Կանայք հանուն խաղաղության» արշավի հեղինակ, որի նպատակն է կանանց միավորել ընդդեմ պատերազմների, նպաստավոր միջավայր ստեղծել, որպեսզի հակամարտող երկրների ղեկավարները հակամարտությունների լուծումները փնտրեն բանակցությունների սեղանի շուրջ:

Վարչապետի տիկինը նկատում է, որ արդեն մի քանի օր է, ինչ այդ պայքարը դուրս է եկել հակամարտության գոտու սահմաններից: Ռուսաստանում, Եվրոպայի տարբեր երկրներում բնակվող ադրբեջանցիները իրենց զոհված հայրենակիցների վրեժը լուծելու համար այդ քաղաքներում սկսեցին տարբեր գործողություններ իրականացնել հայերի դեմ` սկզբում հարձակվեցին հայկական ծիրանի վրա, ապա արգելեցին դրա վաճառքն իրենց պատկանող առևտրի կետերում, հետո բողոքի ակցիայի ժամանակ հարձակվեցին հայ կանանց վրա, հրկիզեցին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության մեքենան, ջարդուփշուր արեցին հայերի մեքենաներ, խանութներ, մի քանի հոգով հարձակվեցին մեկ հայի վրա և ծեծի ենթարկեցին:

ԵԱՀԿ Մինսկի խումբը Երևանին և Բաքվին կոչ է արել պատրաստվել բանակցությունների

«Նրանց այս գործողությունները անպատասխան չէին մնում. մեր հայրենակիցները բնականորեն պետք է ինքնապաշտպանվեին: Այս օրերին ահա հայերն ու ադրբեջանցիներն արդեն մարտեր են մղում աշխարհի տարբեր երկրների մայրաքաղաքներում, մեծ ու փոքր քաղաքներում: Հիմա վտանգված է ոչ միայն սահմանին կանգնած զինվորների կյանքը, այլև Մոսկվայում, Բրյուսելում, Լոս Անջելեսում, այլ քաղաքում ապրող կամայական ադրբեջանցու, հայի կյանքը»,- ասված է Հակոբյանի գրառման մեջ:

Погибший военнослужащий Артур Мурадян - Sputnik Արմենիա
Նրան սիրում էին բոլորը, աղջիկները` անմոռաց սիրահարվում․ պատմում են Արթուրին ճանաչողները

Իրենց որդիներին սրբազան պայքարի մղող ադրբեջանցի մայրերն այժմ արդեն սկսել են դիմել միջազգային տարբեր կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին: Վերջիններիս կոչ են անում միջամտել, գնահատական տալ, կանխել տարբեր երկրներում կատարվողը:

«Կանայք, ովքեր խրոխտ մերժում էին խաղաղության կոչը և իրենց ժողովրդին տանում պատերազմի, այժմ այդ նույն պատերազմի հետևանքների պատասխանատվությունը փորձում են այլոց ուսերին դնել»,- գրում է նա:

Արմեն Սարգսյանն այցելել է ադրբեջանական կրակոցների զոհ դարձած Սոս Էլբակյանի ընտանիքին

Որպես հայ կին և մայր` Աննա Հակոբյանը շեշտում է, որ հայ մայրերը ոչ միայն չեն վախենում պատերազմ ուղարկել իրենց որդիներին, այլև չեն վախենում անձամբ կռվել և զոհվել հայրենիքի համար, և այնուամենայնիվ նախընտրում են խաղաղությունը:

«Վստահ եմ ադրբեջանցի մայրերը, քույրերը, դուստրերը` նույնպես»,- նշում է նա՝ ադրբեջանցի մայրերին հորդորելով փնտրել մի հարցի պատասխանը` իրենց որդիների արյունը հայրենիքի համա՞ր է հոսում, թե՞ բռնապետական իշխանության երկարակեցության:

Ադրբեջանցի կանանց և մայրերին ևս մեկ անգամ կոչ անելով միանալ խաղաղության արշավին` Աննա Հակոբյանը փաստում է՝ բռնությունն իր հետևից նոր բռնություններ է բերում, իսկ խաղաղությունն այլընտրանք չունի:

Պուտինն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանագոտու թեմային

Լրահոս
0