https://arm.sputniknews.ru/20200724/erevan-baqu-medvedev-23874079.html
Երևանն ու Բաքուն պետք է զերծ մնան չկշռադատված գործողություններից. Մեդվեդև
Երևանն ու Բաքուն պետք է զերծ մնան չկշռադատված գործողություններից. Մեդվեդև
Sputnik Արմենիա
Ռուսաստանի անվտանգության խորհուրդն այսօր քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի էսկալացիան, ինչպես նաև Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում հայերի և... 24.07.2020, Sputnik Արմենիա
2020-07-24T21:09+0400
2020-07-24T21:09+0400
2020-07-24T21:14+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1835/32/18353274_0:0:1489:838_1920x0_80_0_0_b26a09ac3dad0b37ace7f6945b5c7bda.jpg
ադրբեջան
երևան
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1835/32/18353274_69:0:1392:992_1920x0_80_0_0_34b1004f55c2dc445b7a70b0bfef8f59.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, աշխարհ, դմիտրի մեդվեդև, ադրբեջան, երևան, բաքու, հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ
ռուսաստան, աշխարհ, դմիտրի մեդվեդև, ադրբեջան, երևան, բաքու, հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ
Երևանն ու Բաքուն պետք է զերծ մնան չկշռադատված գործողություններից. Մեդվեդև
21:09 24.07.2020 (Թարմացված է: 21:14 24.07.2020) Ռուսաստանի անվտանգության խորհուրդն այսօր քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի էսկալացիան, ինչպես նաև Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում հայերի և ադրբեջանցիների հարաբերությունների սրացումը:
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին սրացումից հետո ստեղծված իրավիճակը:
«Երևանն ու Բաքուն պետք է զերծ մնան չկշռադատված գործողություններից», - գրել է նա Facebook-ում:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած էսկալացիան քննարկել էր ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ: Նա խիստ մտահոգություն էր հայտնել շարունակվող էսկալացիայի վերաբերյալ՝ շեշտը դնելով հրադադարի պահպանման ռեժիմի ապահովման անհրաժեշտության, ինչպես նաև միջնորդական գործողությունների պատրաստակամության վրա:
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։
Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել