ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. «Ռոմա» ակումբը Իտալիայի առաջնության 35-րդ շրջանի արտագնա խաղում ջախջախել է ՍՊԱԼ-ին 6:1 հաշվով։
Ցավոք, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը այժմ իտալական ակումբի կազմում է խաղում, պահեստայինների նստարանին է խաղն անցկացրել։
Այդ հաղթանակի շնորհիվ հռոմեացիները երկու միավորով առաջ են ընկել «Միլանից» ու մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղն են զբաղեցրել։