00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարզպետի օգնականը, նրա եղբայրը հարվածել են փոխգնդապետի գլխին. նոր մանրամասներ

© Photo : official site of the President of RAՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՔԿ–ն հայտնել է, թե ինչպես է տեղի ունեցել փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու դեպքը։ Մի խումբ անձինք ոտքով և անհայտ առարկայով հարվածել են գետնին ընկած փոխգնդապետին։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ մանրամասներ է հայտնել։

Նշենք, որ այս գործով մեղադրանք էր առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանին։ Մեղադրյալի կարգավիճակում է նաև Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը մարզպետի պաշտոնից հրաժարական էր տվել, բայց օրերս հայտնի դարձավ, որ նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար է նշանակվել։

Фотографии избитого в Ехегнадзоре подполковника Ара Мхитаряна во время пресс-конференции (13 марта 2020). Гюмри - Sputnik Արմենիա
Ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատներն արդար քննություն են պահանջում

«Պարզվել է դեպքի ընթացքը. 2019թ. սեպտեմբերի 17-ին` ժամը 22:30-ի սահմաններում, աննշան հարցի պատճառով վիճաբանություն է սկսվել Մխիթարյանի և Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Հարություն Գրիգորյանի միջև։ Վերջիններս սկսել են միմյանց քաշքշել ու հայհոյել: Մխիթարյանի ընկերները փորձել են դադարեցնել վիճաբանությունը, բայց Գրիգորյանը զանգահարել է մտերիմներին և եղբորը` նրանց կանչելով դեպքի վայր»,–նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Որոշ ժամանակ անց վերջիններս մի քանի ավտոմեքենաներով եկել են դեպքի վայր, որտեղ Հարություն Գրիգորյանն անսպասելի մոտեցել է Մխիթարյանին և բռունցքով հարվածել է նրա դեմքին։ Մխիթարյանը վայր է ընկել, որից հետո Հարություն Գրիգորյանը, նրա եղբայրը և գործով ինքնությունները չպարզված մի խումբ անձինք ոտքերով, նաև գործով չպարզված առարկայով բազմաթիվ և անկանոն հարվածներ են հասցրել գետնին ընկած Մխիթարյանի գլխին։

Միջադեպի ժամանակ ծեծի է ենթարկվել նաև Մխիթարյանի ընկերներից մեկը, որն իր մարմնով կռացել է ընկերոջ վրա՝ փորձելով նրան պաշտպանել հարվածներից:

Քննչական կոմիտեն հաստատել է Վայոց Ձորի նախկին մարզպետի անմեղությունը

Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով և 118-րդ հոդվածով (ծեծ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերջինիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթ և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Գործով դեռևս չպարզված անձանց, ինչպես նաև Զավեն Գրիգորյանի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, որի նախաքննությունը շարունակվում է:

«Ծեծված փոխգնդապետի մոտ նկատվում է դրական դինամիկա». ԳՇ պետը`զինծառայողի վիճակի մասին

Հիշեցնենք, որ քրգործով Զավեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով: Փոխգնդապետը սեպտեմբերի 17-ից մինչև հիմա գտնվում է զինվորական հոսպիտալում, դեռևս կոմայից դուրս չի եկել։ Նա ամուսնացած է, ունի 10 տարեկան որդի, 27 տարի ծառայել է հայկական բանակում։

Լրահոս
0