ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Լոռու մարզում 28–ամյա կինը 4 անգամ գողություն է կատարել համագյուղացու տնից։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
«Հուլիսի 22-ին Լոռու մարզի Ծաթեր գյուղի 36-ամյա մի բնակչուհի ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է տվել, որ վերջին մի քանի օրվա ընթացքում իրենց տան հյուրասենյակի զգեստապահարանից գողացել են 400 հազար դրամ, որից 15 հազարը գտել է տան վառարանի մոտից»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հաղորդումից ժամեր անց ոստիկանները տեղեկություն են ստացել, որ գողությունն արել է տուժածի համագյուղացի, 28-ամյա մի կին: Նա հրավիրվել է բաժին և խոստովանել, որ հուլիսի 20-ին, գտնվելով տուժած կնոջ տանը և օգտվելով նրա անուշադրությունից, հյուրասենյակի պահարանից գողացել է 400 հազար դրամ, իսկ դրա մի մասը՝ 15 հազարը, գցել է տան վառարանի մոտ։
Համակարգիչ, գումար ու ոսկյա շղթա. 43-ամյա կինը մեղադրվում է գողության մեջ
Ոստիկանության փոխանցմամբ` 28-ամյա կինը ներկայացրել է գողացած գումարի մի մասը՝ 160 հազար դրամ, և հայտնել, որ մնացածը ծախսել է:
Կինը նաև խոստովանել է, որ փետրվարին, մարտին և մայիսին, գտնվելով նույն տանը, ևս երեք անգամ օգտվել է տանտիրուհու անուշադրությունից և անկողնու տակի դրամապանակից գողացել համապատասխանաբար` 60, 40 և 30 հազար դրամ:
Նախապատրաստվում են նյութեր:
«Անբախտ» գողերը. տղամարդիկ տերմինալը գրկած դուրս են հանել, բայց տեղ չեն հասցրել. տեսանյութ