00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրաժարվել են տներից, մեքենաներից․ Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորը մանրամասներ է պատմել

© Sputnik / Asatur YesayantsЖирайр Реисян на форуме "Армения-Диаспора"
Жирайр Реисян на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ պատգամավորները կմիավորեն ուժերը մյուս գործընկերների հետ, որպեսզի օգնեն Սիրիային հաղթահարել պատերազմի և համավարակի հետևանքները։

 

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Սիրիայի նոր խորհրդարանում երեք հայ պատգամավոր կլինի։ Սիրիայի Ժողովրդական ժողովի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում խոսել է իրենց ծրագրերի մասին։

Սիրիայի Արաբական հանրապետության խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հուլիսի 19-ին, իսկ դրանց պաշտոնական արդյունքներն ամփոփել են երկուշաբթի` հուլիսի 21-ին։ Հայ պատգամավորներից մեկը՝ Հալեպի համալսարանի իրավաբան Լյուսի Իսքենյանը, ընտրվել է իշխող «Բաաս» կուսակցության ցուցակով։ Մյուս երկուսը անկախ պատգամավորներ են. Ժիրայր Ռեիսյանը՝ Հալեպից և Նորա Արիսյանը՝ Դամասկոսից, երկուսն էլ վերընտրված են։

Боец езидов из базирующихся в Сирии Народных подразделений защиты, более известных как YPG, идет по разрушенным улицам Синджара (29 января 2015). Ирак - Sputnik Արմենիա
Հայ պատգամավորը պատմել է` ինչ մթնոլորտում են անցել ընտրությունները Սիրիայում

Հայ պատգամավորները կմիավորեն ուժերը մյուս գործընկերների հետ, որպեսզի օգնեն Սիրիային հաղթահարել պատերազմի և կորոնավիրուսի համավարակի հետևանքները։ Կրկին կկազմվեն միջխորհրդարանական բարեկամության խմբեր, այդ թվում՝ Հայաստանի հետ։

«Թե՛ մենք երեքս, թե՛ մեր գործըկերները տրամադրված են անել ամեն հնարավորը՝ 2 երկրների փոխգործակցության համար և ի շահ մեր ժողովուրդների»,-ասաց Ռեիսյանը։

Նշենք, որ ավելի վաղ արտասահմանյան մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Սիրիայի խորհրդարանի պատգամավորները հրաժարվել են ծառայողական մեքենաներից և բնակարաններից, համարելով, որ ներկայիս ծանր դրության պարագայում դրանք անթույլատրելի շքեղություն են։ Ռեիսյանը հաստատեց այդ տեղեկությունները, բայց ընդգծեց` պատգամավորները դա չեն արել ինքնագովազդի համար և չեն ձգտում մշտապես հիշեցնել այդ մասին։

«Այդ որոշումն ընդունված էր դեռ նախորդ գումարման խորհրդարանում։ Նախկինում պատգամավորներին որոշակի արտոնություններ էր հասնում, բայց պատերազմի ժամանակ դրանք վերանայվեցին։ Սա խորհրդարանի ընդունած բազմաթիվ որոշումներից միայն մեկն է»,-նշեց Ռեիսյանը։

Նա ընդգծեց նաև, որ Սիրիայում ընտրողները չեն բաժանվում ազգային կամ կրոնական համայնքների։ Մահմեդական ընտրողները հաճախ են քվեարկում քրիստոնյաների օգտին և հակառակը։ Այսպիսով՝ բացի երեք հայերից, խորհրդարան են անցել նաև մի քանի ասորի և քրիստոնյա արաբ պատգամավորներ։

Սիրիայում բժշկին հավասարեցնում են մոլլային․ ինչպես է հայ բժշկուհին օգնել սիրիացի կանանց

«Եթե մեր օգտին միայն հայերը քվեարկեին, մենք պարզապես այդքան ձայն չէինք հավաքի։ Բացի հայերից, միայն Հալեպից ևս երկու քրիստոնյա է ընտրվել, չհաշված երկրի մյուս շրջանները»,-ավելացրեց Ռեիսյանը։

Ընդհանուր առմամբ Սիրիայի Ժողովրդական Ժողովում 250 պատգամավոր կա։ Նրանցից յուրաքանչյուրը, ինչպես ընդգծեց Ռեիսյանը, խորհրդարանում հայտնվելով, սկսում է ներկայացնել ոչ միայն իր համայնքն ու մարզը, այլև Սիրիայի ողջ ժողովրդին։

Глава учебного центра ЦГРЭ Григор Басенцян (9 июля 2020). Эчмиадзин - Sputnik Արմենիա
«Սիրիային շատ է պետք մեր օգնությունը». ինչպես հայ սակրավորը վերադարձրեց պարտքը

Ճիշտ նույն կերպ էլ նա ոչ տեղին է համարում այն հարցը, թե արդյո՞ք ընտրություններ եղել են Սիրիայի քրդաբնակ շրջաններում։ Կա միացյալ Սիրիա, որտեղ բոլոր շրջանները մասնակցում են ազգային հարցերի լուծմանը։

«Իսկ ապօրինի մեր երկիր ներխուժած օտարերկրյա ուժերը վաղ թե ուշ կհեռանան այստեղից։ Այդ հարցում վեճերը կամ քննարկումներն անթույլատրելի են»,-ասաց նա։

Նա մեկնաբանեց նաև այն քաղաքական ուժերի  հայտարարությունները, որոնք իրենց անվանում են «աքսորված ընդդիմություն»։ Այդ ուժերից մեկը՝ Սիրիական Ազգային խորհուրդը, Ասադի իշխանության հասցեին մեղադրանքներ է հնչեցնում հարևան Թուրքիայում նստած (ընդ որում՝ բուն Թուրքիայի ժողովրդավարության հետ կապված նրանց որևէ հարց չունեն)։

«Սրանք մասնավոր հայտարարություններ են՝ թելադրված այս կամ այն շահով։ Բայց մենք բոլորս գիտենք, որ միայն պաշտոնական տվյալներն են իրական և վավեր»,-ավելացրեց Ռեիսյանը։

Սիրիայի նոր խորհրդարանը գործի կանցնի 15 օրվա ընթացքում։

Հայաստանը բժիշկների ու ականազերծողների 5-րդ խումբն է ուղարկել Սիրիա

Հիշեցնենք, որ Սիրիայի խորհրդարանը 2020թ. փետրվարին միաձայն ընդունել է Օսմանյան Թուրքիայի կողմից ոչ միայն հայերի, այլ նաև ասորիների և այլ ժողովուրդների ցեղասպանությունը ճանաչող բանաձև, այդ թվում ՝ ներկայիս Սիրիայի տարածքում: Բացի այդ, Սիրիայի խորհրդարանում կրկին հայտարարություններ են հնչել, որ 1939 թվականին Թուրքիան յուրացրել է Սիրիայի օրինական տարածքի մի մասը ՝ Ալեքսանդրետի օկրուգը (թուրքական անվանումը ՝ Իսքենդերուն)։

Լրահոս
0