ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը (ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը) Twitter–ի իր էջում խորհուրդ է հարցրել բաժանորդներից։ Երաժիշտը մասնավորապես հետաքրքրվել է նրանց կարծիքով` կապված նախագահական մրցապայքարին հետագա մասնակցության հետ։
#2020VISION or maybe ‘24
— ye (@kanyewest) July 22, 2020
I guess all black people supposed to vote on Biden? Y’all want me to run on nah??? pic.twitter.com/rwXyAy5mng
«Կարծում եմ, բոլոր սևամորթները պետք է Բայդենի համա՞ր քվեարկեն։ Ուզո՞ւմ եք, որ ես առաջադրվեմ, թե՞ ոչ», – գրել է նա։
Ուեսթը նաև հավելել է, որ դիտարկում է նախագահական քարոզարշավին մասնակցել ինչպես 2020, այնպես էլ 2024 թվականին։
Ավելի վաղ Քանյե Ուեսթը չէր կարողացել Հարավային Կալիֆոռնիայի նահանգում գրանցվել որպես ԱՄՆ նախագահական ընտրությունների անկախ թեկնածու. նա ժամանակին չէր ներկայացրել դրա համար անհրաժեշտ 10 հազար ստորագրությունը։ Մինչ այդ նա որպես անկախ թեկնածու էր գրանցվել Օկլահոմայում` հասցնելով հանձնել անհրաժեշտ փաստաթղթերն ու վճարել գրանցման համար նախատեսված 35 հազար դոլարը։
ԱՄՆ նախագահի հերթական ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին։
Ավանդույթի համաձայն` ԱՄՆ նախագահ ընտրվելու իրական հնարավորություն ունեն միայն երկու առաջատար կուսակցությունների` Հանրապետականների և Ժողովրդավարների թեկնածուները, այս տարի այդ կուսակցությունների թեկնածուները կլինեն Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը։