00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ կա տղամարդու ու կնոջ ուղեղում, կամ ի՞նչ է անում սուրճն ուղեղին

© Sputnik / Asatur Yesayants8 Марта на улицах Ереванa
8 Марта на улицах Ереванa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուղեղի համաշխարհային օրվա առիթով «Ռոսատոմ» պետկորպորացիայի կազմակերպած «Ինչպես ներթափանցել կենդանի ուղեղ» առցանց միջոցառման ընթացքում ներկայացվեցին մի շարք հետաքրքիր հարցերի պատասխաններ:

Հուլիսի 22–ը աշխարհում ընդունված է նշել որպես Ուղեղի համաշխարհային օր: Այդ առիթով այսօր «Ռոսատոմ» պետկորպորացիան հետաքրքիր առցանց զրույցի էր հրավիրել ճառագայթային դիագնոստիկայի մասնագետ, «Դիագնոստիկայի և հեռավար բժշկության» մոսկովյան կենտրոնի կրտսեր գիտաշխատող, Neuronovosti.ru կայքի գլխավոր խմբագրի տեղակալ Աննա Խորուժայային, որը մի շարք հետաքրքիր փաստեր ներկայացրեց մարդու ուղեղի մասին:

Ի՞նչ է կատարվում մարդու ուղեղում սուրճ խմելիս

Պարզվում է` սուրճն իրականում ուղեղը ոչ թե արթնացնում, ակտիվացնում կամ խթանում է, այլ ճիշտ հակառակը: Խորուժայան սուրճի ներգործության վերաբերյալ առկա պատկերացումներն ավելի շատ հորինվածք է համարում:

Чашка черного кофе на фоне кофейных зерен - Sputnik Արմենիա
Սուրճը փոխում է համի ընկալումը. գիտնականներ

Նրա խոսքով` կոֆեինն իրականում ոչ թե խթանիչ է այլ հակառակը՝ արգելակիչ:

«Մարդու օրգանիզմում կա ադենազին կոչվող հեղուկ, որն ազդելով նյարդային բջիջների վրա` մարդու մոտ հոգնածության, քնկոտության զգացում է առաջացնում: Իսկ ի՞նչ է անում սուրճը, ավելի ճիշտ` դրանում առկա կոֆեինը։ Այն միանում է այդ ադենազինային ռեցեպտորին, դուրս է մղում ադենազինը նյարդային բջջի միջից ու թույլ չի տալիս, որ ադենազինն արգելակի մեր նյարդային բջիջները»,- մեկնաբանեց մասնագետը:

Այս գործողության արդյունքում մարդու հոգնածությունն անցնում է, մարդն աշխուժանում, ակտիվանում է:

Ինչո՞վ են տարբերվում կանանց ու տղամարդկանց, աջլիկների ու ձախլիկների ուղեղները

Դարերով գոյություն ունեցած «առասպելն» այն մասին, որ կանանց ու տղամարդկանց ուղեղները տարբեր են ու տարբեր կերպ են գործում, գիտական շրջանակները վաղուց են հերքել: Բայց մարդիկ դեռ շարունակում են հավատալ այդ թեզին, ու պարզվում է` ճիշտ էլ անում են: Ճառագայթային դիագնոստիկայի մասնագետ Աննա Խորուժայան, ներկայացնելով գիտական վերջին ուսումնասիրությունների արդյունքները, ասաց, որ կանանց ու տղամարդկանց ուղեղում տարբերություն, այնուամենայնիվ, կա: Բայց ոչ թե կառուցվածքային, այլ նեյրոնային ցանցի կառուցվածքի ու գործողության մակարդակում;

Кофе в турке - Sputnik Արմենիա
Քանի բաժակ սուրճ կարելի է խմել օրվա մեջ

«Մենք վերջին տարիներին հայտնաբերեցինք, որ կան որոշ տարբերություններ միկրոմուլեկուլյար մակարդակում: Օրինակ` տղամարդու նեյտրոնիան շատ ավելի արագ ու բուռն է արձագանքում որևէ վտանգի դեպքում, բայց շատ ավելի արագ էլ «մահանում է»: Իսկ կնոջ նեյտրոնիան ավելի դանդաղ է, բայց ավելի խնամքով է գործում»,- ասաց Խորուժայան:

Ինչ վերաբերում է ձախլիկների ու աջլիկների տարբերություններին, այս հարցում գիտությունը միակարծիք է՝ տարբերություն չկա, թե մարդու ուղեղի որ կիսագունդն է ավելի զարգացած:

Ի՞նչ կապ ունի «Բիթլզ» խումբը համակարգչային տոմոգրաֆի ստեղծման հետ

Պարզվում է` բրիտանական «Բիթլզ» քառյակը համակարգչային տոմոգրաֆի ստեղծման հետ ամենաուղիղ առնչությունն ունի: Այլ կերպ ասած, եթե չլիներ «Բիթլզը», չէր լինի նաև մարդկության համար այդ կարևոր հայտնագործությունը:

Բանն այն է, որ 1960-70- ական թթ-ին տոմոգրաֆի նախագծող-հեղինակ Գոդֆրի Հաունսֆիլդը, ինչպես բոլոր գիտնականները, իր մտահղացումն իրականացնելու գումար չուներ: Անհրաժեշտ գումար չուներ նաև «Ահիմա» ընկերությունը, որտեղ աշխատում էր գիտնականը: Բայց այստեղ օգնության հասավ «Բիթլզը»:

«Դա չի նշանակում, թե բիթլերը գումարը տվեցին: Պարզապես «Ահիման», բացի բարձր տեխնոլոգիաներից, նաև ձայնագրմամբ էր զբաղվում: Ու հենց 70-ականներին պայմանագիր էր կնքել այդ ժամանակ դեռ անհայտ «Բիթլզի» հետ: Իսկ երբ քառյակը հաջողության հասավ, ընկերության շահույթը բավական էր գիտական նոր միտքն իրագործելու համար»,- ասաց Աննա Խորուժայան:

Հայաստանը կարող է դառնալ միջուկային բժշկության կենտրոն

Ժամանակակից աշխարհում միջուկային բժշկությունը դարձել է օնկոլոգիական, էնդոկրին և սրտային հիվանդությունների ախտորոշման ու բուժման անփոխարինելի մասը: Միջուկային բժշկության յուրօրինակ մեթոդների շնորհիվ բժիշկները կարողանում են բառացիորեն ներթափանցել հիվանդի օրգանիզմ ու ականատես լինել այնտեղ կատարվող բոլոր փոփոխություններին:

Разработка вакцины от коронавируса на основе опубликованных данных о структуре генома вируса - Sputnik Արմենիա
Ռուսաստանում հաջողությամբ փորձարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

Բայց գիտությունը զարգանում է, ու նոր բացահայտումները մուտք են գործում նաև բժշկության ասպարեզ: Վերջերս Ռոսատոմի գիտական ստորաբաժանման՝ Լեյպունսկու Ֆիզիկաէներգետիկ ինստիտուտի մասնագետները սկսել են չարորակ ուռուցքների բարդ ձևերի, այդ թվում ուղեղի քաղցկեղի բուժման նախագծի նախապատրաստական աշխատանքները։ Այդ հիվանդությունների կեսը հայտնաբերվում է բավական ուշ՝ արդեն վերջին փուլերում, երբ բուժումը գործնականում օգուտ չի տալիս: Նման դեպքերում բուժման առավել գործնական մեթոդներից է ռադիոիմունային թերապիան։

Վերջին տարիներին Հայաստանի Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում ևս նշանակալի աշխատանք է իրականացվել ցիկլոտրոնի միջոցով քաղցկեղի հետազոտության կատարելագործման առումով։ Անցած տարի ցիկլոտրոնը գործարկվեց, սկսվեց իզոտոպների մշակումը, և արդեն այս տարվա հունիսին առաջին անգամ իրականացվեց պոզիտրոնա–էմիսսիոնային տոմոգրաֆիա։

Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի հենքի վրա վերջերս աշխատանքը սկսեց Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնը, որտեղ իզոտոպների միջոցով իրականացվում է օնկոլոգիական հիվանդությունների հետազոտություն, ինչպես նաև ռադիոակտիվ յոդով վահանաձև գեղձի չարորակ նորագոյացությունների բուժում։ Կենտրոնում աստիճանաբար նախատեսում են ներդնել չարորակ հիվանդությունների իզոտոպային բուժման այլ մեթոդներ։ Հաշվի առնելով բժշկության այս ուղղության առանձնահատկությունները, բժիշկների կողքին աշխատում են հատուկ պատրաստություն անցած միջուկային ֆիզիկայի մասնագետներ։

Քաղցկեղը հնարավոր կլինի՞ արագ ախտորոշել և բուժել. «Ռոսատոմը» նոր սարքավորում է մշակում

Այս ամենի արդյունքում ՀՀ քաղաքացիները կկարողանան ժամանակակից օգնություն ստանալ տեղում և դիագնոստիկայի համար չմեկնել այլ երկրներ: Իսկ հետագայում Հայաստանի միջուկային բժշկության հնարավորություններից կարող են օգտվել նաև այլ երկրների քաղաքացիները:

Նշենք, որ բոլոր այս հետաքրքիր թեմաներն այսօր քննարկվեցին «Ռոսատոմ» պետկորպորացիայի կազմակերպած «Ինչպես ներթափանցել կենդանի ուղեղ» առցանց միջոցառման ընթացքում, որը նվիրված էր այսօր աշխարհում նշվող Ուղեղի համաշխարհային օրվան։

Լրահոս
0