00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետը կոչ է անում «նոր» ոստիկան դառնալ

© Sputnik / Asatur YesayantsПолиция Армении
Полиция Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր ստեղծվող պարեկային ծառայություն ընդունվելու համար նախ պետք է սովորել: Հայտերի ընդունումը կավարտվի հուլիսի 30-ին։ Ուսուցման տևողությունը 5 ամիս է:

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում գրառում է արել՝ ՀՀ քաղաքացիներին կոչ անելով համալրել նոր ստեղծվող պարեկային ծառայության շարքերը:

«Տեղյակ եք, որ Հայաստանի կառավարությունը ոստիկանության բարեփոխումների համատեքստում նախատեսում է ստեղծել պարեկային ծառայություն՝ նոր գործելաոճով, նոր հմտություններով, բարձր աշխատավարձով ու նոր տեխնիկական միջոցներով: Արդեն հայտարարվել է պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու նպատակով ոստիկանության կրթահամալիրում ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ։ Դիմեք և ձեր ներդրումն ունեցեք Հայաստանի համար կարևոր այս կառույցի ձևավորման ու կայացման գործում»,- գրել է վարչապետը:

Հիշեցնենք՝ հայտերի ընդունումը սկսվել է մեկ շաբաթ առաջ՝ հուլիսի 13-ին, և կավարտվի հուլիսի 30-ին։ Ուսուցման տևողությունը 5 ամիս է: Ընդունելություն-մրցույթի համար սահմանվում է 770 տեղ, որից 540 տեղը՝ արական, 230–ը՝ իգական սեռի դիմորդների համար:

Солдаты в военной столовой - Sputnik Արմենիա
Ոստիկանությունը հետևում է բանակի օրինակին. հայտարարվել է փակ մրցույթ

Կառավարության որոշմամբ ստեղծվող նոր պարեկային ծառայությունն ունենալու է առանձին նոր լոգո, նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, տրանսպորտային միջոցների և տեխնիկական սարքավորումների լրիվ նոր հագեցվածություն։ Պարեկային ծառայության ծառայողների նվազագույն աշխատավարձը կկազմի 320 հազար դրամ, նրանք ունենալու են նաև սոցիալական երաշխիքներ։

Ծառայության կարող են անցնել 18-35 տարեկան քաղաքացիները:

Պարեկային ծառայության հիմնական գործառույթներն են հանդիսանալու հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովումը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը, քաղաքացիներին անհետաձգելի օգնության և հոգեբանական աջակցության ցուցաբերումը։

«Ոստիկանի լրիվ նոր կերպար». ինչ փոփոխություններ են իրականացվում ոստիկանությունում

Պարեկային ծառայությունը ոստիկանական համակարգի բարեփոխումների՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պահանջներից է:

Լրահոս
0