ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Դանիելլա Դոնաթելլեն Նյու Յորքի հայտնի Parsons School of Design արվեստի դպրոցի ուսանողուհի է։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով նա ստիպված է եղել ընդհատել ուսումը ԱՄՆ-ում և վերադառնալ Հայաստան։
Посмотреть эту публикацию в Instagram
Այդպիսի չնախատեսված շրջադարձը, սակայն, չի կոտրել Դանիելլայի մարտական ոգին։ Հակառակը՝ նա որոշել է ինքնարտահայտման նոր ձևեր գտնել և Photoshop ծրագրի օգնությամբ թվային նկար է ստեղծել, որը համացանցում մեծ տարածում է գտել։
Այս թվային գլուխգործոցի գլխավոր հերոսն է դարձել․․․ կովը։ Ահա թե ինչպես է Դանիելլան մեկնաբանում իր աշխատանքը։
Посмотреть эту публикацию в Instagram
«Խաղասեղանին մարդկային կյանքեր են դրված։ Մենք մեծ թվով վարակվածներ հոսպիտալացնելու և բուժելու հնարավորություն չունենք։ Եթե շատերի համար այս փաստը հիմք չէ, ապա գուցե իմ կովը համոզի մարդկանց դիմակ դնել»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Դանիելլան։
Յուրահատուկ նկարի միտքը նկարչուհու գլխում ծնվել է, երբ հաղորդագրություններ է գրել ընկերներին։ Դանիելլան, ինչպես հայերից շատերը, համացանցում հաճախ է հայերեն բառերը լատիներեն տառերով գրում։ Այդպես ավելի հեշտ է հայերենից անգլերեն և հակառակը անցնել, բացի այդ՝ այդպիսի տեքստը հաճախ զվարճալի է ստացվում։
«COVID-19-ի մասին առաջին անգամ լսեցի անգլերեն լեզվով, քանի որ այդ պահին ԱՄՆ-ում էի։ Բայց իսկույն նկատեցի, որ վարակի անունը հայերեն տարօրինակ ու զվարճալի է հնչում»,-պատմում է նկարչուհին։
«Covid Tirutyun Ara» արտահայտությունը երկակի իմաստ ունի. այն կարելի է հասկանալ պարզապես «հետևիր քո կովին», բայց կորոնավիրուսային իրականության պայմաններում դառնում է սեփական անձին հետևելու և սեփական առողջության մասին հոգ տանելու կոչ։
Դիմակը խանգարո՞ւմ է շուրթերը մեծացրած կամ քիթը փոքրացրած հայերին
Հաշվի առնելով, որ կորոնավիրուսը դեռ հեռանալու միտք չունի, մեր ընթերցողին խորհուրդ ենք տալիս պահպանել պաշտպանիչ դիմակ դնելու պայմանը։ Նշենք, որ դիմակը պետք է դնել այնպես, որ փակի թե՛ քիթը, թե՛ բերանը։ Բացի այդ, մի մոռացեք պարբերաբար լվանալ և ախտահանել ձեռքերը։
Հնարամիտ տղաները «կորոնավիրուսային» ջրոցի են խաղում Երևանում. տեսանյութ