ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ռուսաստանցի Սիրված հումորիստ Միխայիլ Գալուստյանն ու հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը ձայնագրել են հիթային «Золото» երգը դաշնամուրային տարբերակը։ Գալուստյանը տեսահոլովակը հրապարակել է Instagram-ում։
«Զաչեմ ռեսնիցամի մախալա». Միշա Գալուստյանը Ժորիկի կերպարում տեսահոլովակ է նկարահանել
««Золото» (Piano version)․ Սուպեր Ժորիկի հիթի այ այսպիսի լիրիկական, սրտառուչ տարբերակ ձայնագրեցինք Գարիկի հետ միասին։ Ի դեպ, երգի օրիգինալ տարբերակը օրերս 15 միլիոն դիտում հավաքեց YouTube-ում, այնպես որ կարող եք շնորհավորել մեզ։ Եվ իհարկե՝ բարի ունկնդրում»,-գրել է Գալուստյանը։
View this post on Instagram
Նա նշել է, որ այս անգամ իրենք «տժժում էին» Սուպեր Ժորիկի (Միխայիլ Գալուստյան) նոր՝ «Золото» երգի տակ։
Հետևորդներին դուր է եկել հիթի այս տարբերակը։ Շատերը դրական մեկնաբանություններ են թողել։
«Միշկա, թույն։ Շատ սրտառուչ է»,-գրել է lava_timerbulatov-ը։
«"@m_galustyan Ժորիկ, եթե ուզում ես շարունակել երգել, գնա երաժշտական դպրոց, մի եղիր «երգիչ» Ռևայի նման»,-գրել է ro.meo2653-ը։
«Պահանջում եմ ավելի շատ հայկական մոտիվներ, շատ լավն են»,-գրել է bunichev-ը։
Սուպեր Ժորիկի(Միխայիլ Գալուստյան) կատարած «Золото» երգի տեսահոլովակի գաղափարը հենց Գարիկ Մարտիրոսյանինն է եղել։ «Золото» -ն Ժորիկի երկրորդ կատակ-տեսահոլովակն է, իսկ առաջինը, նկարահանված «Хочу тебя любицца» երգի հիման վրա, մի քանի միլիոն դիտում ունի։
«Ժորիկ, մերոնքականներից չենք գողանում»․ Գալուստյանը «գրավել է» Քարդաշյանի բաժանորդներին