00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում արդեն հաշվում են ծառայությունների ոլորտի վնասները. ի՞նչ պետք է անի իշխանությունը

© Sputnik / Andranik GhazaryanЗакрытое кафе на улице Таманяна в Ереване
Закрытое кафе на улице Таманяна в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ծառայությունների ոլորտը միշտ է եղել Հայաստանի տնտեսության խթանիչ ուժը, բայց այսօր բարդ իրավիճակում է հայտնվել։ Ոլորտի աշխատակիցներից շատերը նստել են տանը ու սպասում են։ Փորձագետները մտորում են` ինչպես կարելի է օգնել նրանց։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Հայաստանի ծառայությունների ոլորտը հսկայական վնասներ է կրում կորոնավիրուսի համավարակի շրջանում կիրառվող սահմանափակումների պատճառով։ Հասկանալու համար, թե ինչ թվերի մասին է խոսքը, հիմա հաշվում են, թե որքան վնաս են կրել ռեստորանները, հյուրանոցները, զբոսաշրջային ընկերությունները, երաժշտական ակումբներն ու հարակից բիզնեսները։

Նախաձեռնության հեղինակը հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ որոշ դեպքերում պետությունը ոչ իրավաչափ արգելքներ է կիրառել ծառայությունների ոլորտի գործունեության նկատմամբ, հետևաբար իշխանությունը պետք է օգնի տուժածներին։

«Ամբողջ ոլորտն է հսկայական վնասներ կրում։ Օրինակ` երեք ամսվա ընթացքում տոնախմբություններ կազմակերպող ընկերությունները ավելի քան 10 մլն դոլար են կորցրել։ Միայն «Դվինում» 1.7 մլն դոլարի չեղարկումներ են եղել, էլ չեմ խոսում մյուսների մասին», – ասաց Բարսեղյանը։

Նա դեռ չգիտի` հաշվարկը երբ կավարտվի, բայց համոզված է, որ խոսքը մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին է։ Նշենք, որ երկրում միայն շուրջ 4 հազար հանրային սննդի կետ կա։

Театральная сцена. Архивное фото - Sputnik Արմենիա
Եթե ռեստորանները բացվել են, թատրոններն ինչո՞ւ են փակ. թատերական գործիչների առաջարկը

Հաշվարկի ավարտից հետո Բարսեղյանը նախատեսում է կոնկրետ թվերով դիմել իշխանությանը` արգելքներից տուժած բոլոր մարդկանց խնդիրները լուծելու համար։ Նրա կարծիքով` իշխանությունը ոչ միշտ է արդյունավետ կիրառել սահմանափակումներն ու արգելքները։

Տնտեսագետ, Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը նույնպես համոզված է, որ Հայաստանի տնտեսության առանցքային խթանիչներից մեկը` ծառայությունների ոլորտը, բավականին լուրջ վնասներ է կրել ու դեռ շարունակում է կրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ այս շոկից հետո ոլորտը դեռ երկար ժամանակ ստիպված կլինի վերականգնվել։

Փորձագետի խոսքով` ծառայությունների ոլորտում մայիսին ապրիլի համեմատ նույնպես անկում է նկատվել, այն դեպքում, երբ այլ ոլորտներում ցուցանիշները փոքր–ինչ բարելավվել են։

«Ծառայությունների ոլորտը երկարատև ճգնաժամային փուլ է մտել։ Միայն մայիսին 20% անկում է գրանցվել, երբ թույլատրելի անկումը տարեկան 12% է», – ասաց Միքայելյանը։

Փորձագետի մոտավոր հաշվարկներով` եթե վերցնենք միայն ավելացված արժեքի հարկը, ապա ոլորտի վնասը մոտ 500 մլն դոլար է կազմում։ Նրա խոսքով` ամբողջ ոլորտից չստացած շահույթը (հարկերը ներառյալ) կարող է մինչև միլիարդ դոլարի հասնել։

Միքայելյանը նշեց, որ ծառայությունների ոլորտը միշտ էլ որոշիչ դեր է ունեցել Հայաստանի տնտեսական աճի հարցում, իսկ առանցքային բաղադրիչներից մեկը եղել է զբոսաշրջային բիզնեսը։ Համավարակի և արտակարգ դրության պատճառով ոլորտը հարվածի տակ է հայտնվել. մարդիկ իրենց խաբված են զգում, ծառայությունների ոլորտը ընկճախտի մեջ է և ըստ էության բեռ է դարձել։

Стулья закрытого летнего кафе у площади Свободы - Sputnik Արմենիա
Ռեստորանները վարակի աղբյո՞ւր են․ ոլորտի ներկայացուցիչներին մտահոգել է Թորոսյանի ասածը

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրերին, փորձագետը դրանք արդյունավետ է համարում։ Այլ հարց է, որ դրանք փոքր չափերի են, և հետևաբար հատկացված գումարի ծավալը մեծ չէ։ Սակայն եթե կառավարությունը սկսի օգնել առանց բացառության բոլորին և նույնիսկ նրանց, ովքեր ամեն դեպքում կսնանկանան, դա էլ ելք չէ։

Իշխանությունը ստիպված կլինի ցավոտ փոխզիջման գնալ և աջակցել նրանց, ում դեռ կարելի է օգնել։ Միքայելյանի խոսքով` դժվար է ինչպես մասնավոր հատվածի, այնպես էլ իշխանության համար, և սրանք պարզապես խոսքեր չեն, այլ թվերով ամրապնդվող իրականություն։

Փորձագետը նշեց, որ պետբյուջեն ևս անկում է գրանցում։ Բանն այն է, որ իշխանությունն ավելի շատ ծախսում է, քան ստանում։ Միայն առաջին կիսամյակում երկրի պետբյուջեն շուրջ 70 մլն դոլար չի ստացել։

Նա առաջարկում է իրավիճակը մեղմել պարտատոմսերի թողարկմամբ (թույլատրելի սահմաններում), ինչն ազգային արժույթի աննշան արժևորման կհանգեցնի։

Տոտալ սահմանափակումներն «ունքը սարքելու փոխարեն` աչքն էլ կհանեն». Փաշինյան

Լրահոս
0